Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Hyundai» մակնիշի՝ 33 OP 387 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կա մեկ զոհ, մեկ վիրավոր:
Վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Թովմաս Հովհաննիսյանի և տեղակալ Աղասի Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արարատի մարզի հրշեջ-փրկրարական վարչության խումբը՝ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ:
Ու քանի որ վթարի հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները այս պահին պարզում են զոհի և վիրավորի ինքնությունը:
Գլխիվայր շրջված ավտոմեքենան փրկարարները հատուկ ճոպանի միջոցով Մասիսի ոստիկանների օգնությամբ մեծ դժվարությամբ ուղղեցին, որից հետո մեքենայում հայտնաբերվեց 42-ամյա Կարեն Գուլաբյանի անվամբ վարորդական վկայական:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Ավետիք Կարապետյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք