Բաժիններ՝

Kildim-ի հեղինակները բացահայտված են, սակայն դա չի խանգարի նոր Kildim-ների ստեղծմանը

Kildim բավականին սուր հումորով մուլտֆիլմերի շարքը, որի առաջին սերիաները սկսեցին ստեղծվել մոտ 2 տարի առաջ, սկզբում նախատեսված էր ցուցադրել Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, սակայն դրանց բովանդակությունը հաշվի առնելով՝ այն այդպել էլ Հ1-ով չցուցադրվեց: Մինդեռ համացանցում այս յուրահատուկ շարքը մեծ մասսայականություն վայելեց, և բոլորին հետաքրքրում էր, թե ովքեր են այն ստեղծողները:

«Տարբեր մարդիկ հայտարարում էին, թե իրենք են դրա հեղինակները, անգամ աբսուրդի հասնող լուրեր էին տարածվում, որ Kildim-ը ստեղծում են ադրբեջանցիները հատուկ նպատակով՝ որպեսզի փչացնեն հայկական կայքերը և մենք որոշեցինք բացել գաղտնիքը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն»-ի մուլտիպլիկատոր Հայկ Սահակյանցը՝ նշելով, որ այլևս անիմաստ էր թաքցնել, որ հենց իրենք են այդ շարքի ստեղծողները:

Kildim 2

Kildim 1

Հ. Սահակյանցի խոսքով՝ մուլտֆիլմերի շարքի հեղինակների բացահայտումը որևէ կերպ չի ազդի դրա շարունակականության վրա: «Պարզապես հասունացավ պահը և մենք բացահայտեինք մեր ով լինելը, սակայն դա որևէ կերպ չի ազդելու, որպեսզի այն շարունակություն ունենա: Մեր զբաղվածությունը հիմա ուղղակի թույլ չի տալիս դրանով զբաղվելու, թեև մեր հարևանները վերջին շրջանում բազմաթիվ հետաքրքիր և ծիծաղաշարժ Kildim-ների սյուժեների առիթներ են տվել»,- ասաց Հ. Սահակյանցը՝ նշելով, որ ինքը դեռևս չի կարող ասել, թե երբ ինտերնետում կհայտնվի Kildim-ի նոր սերիան:

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ սոցցանցի կամ էլփոստի միջոցով իրենց բազմաթիվ նամակներ են գրել՝ փոխանցելով ինֆորմացիա, որպեսզի օգնեն նոր սերիայի ստեղծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս