
ՀՀ միջազգային պահուստները նվազել են 168 միլիոն դոլարով

Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները 2013 թվականի առաջին եռամսյակի վերջին կազմել են 1 միլիարդ 799.3 միլիոն ԱՄՆ դոլար։ Եռամսյակի սկզբում դրանց ծավալը 1 միլիարդ 631.2 միլիոն դոլար էր։
Այսինքն՝ 3 ամսվա ընթացքում ՀՀ միջազգային պահուստները նվազել են 168.1 միլիոն դոլարով։ Տվյալնեը ներկայացված են ՀՀ Կենտրոնական բանկի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակը և կազմը» զեկույցում։