
25-ամյա վարորդը «Volkswagen»-ով Ադոնցի փողոցում բախվել է կրպակին (լուսանկարներ)

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:30-ի սահմաններում Քանաքեռ ՀէԿ 4/1 շենքի բնակիչ 25-ամյա Նորայր Սիմոնյանը, վարելով «Volkswagen Golf» մակնիշի` 96 DQ 096 համարանիշի ավտոմեքենան, Ադոնցի փողոցով ընթանալիս թիվ 14/2 հասցեի դիմաց ավտոմեքենայով բախվել է շրջադարձային հատվածում գտնվող կրպակին: Վթարի հետևանքով Ն. Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: