Բաժիններ՝

Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Կարլսենն ու Կարյակինը պարտվեցին. Ստավանգեր

Նորվեգական Ստավանգերում ընթացող շախմատային գերմրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ և այժմ իր ակտիվում ունի 4.5 միավոր:

Այս տուրում գրանցվեց մրցաշարի մեծագույն անակնկալը. ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կարլսենը սպիտակներով զիջեց չինացի Հաո Վանգից:

Պարտություն կրեց նաև մրցաշարային աղյուսակի առաջատար ռուս Սերգեյ Կարյակինը, վերջինիս հաղթեց իր հայրենակից Պյոտր Սվիդլերը:

Մյուս պարտիաները նույնպես արդյունավետ ելք ունեցան. աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդը սպիտակներով հաղթեց նորվեգացի Ջոն Լյուդվիգ Համերին, իսկ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ:

Նշենք, որ վերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Մագնուս Կարլսենի հետ:

Նախավերջին տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 5.5 մ.

2. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 5 մ.

3. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)՝ 5 մ.

4. Լևոն Արոնյան 4.5 մ.

5. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 4.5 մ.

6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 4.5 մ.

7. Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 3.5 մ.

8. Վանգ Հաո (Չինաստան)՝ 3.5 մ.

9. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 2.5 մ.

10. Ջոն Լյուդվիգ Համեր (Նորվեգի)՝ 1.5 մ.

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս