Վիկտոր Սողոմոնյան. Ադիբեկյանը պարզապես իրեն աճուրդի է հանել՝ հաջորդ ընտրական ցիկլին ընդառաջ
Նախօրեին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու համար «պետք է թակի ՀՀԿ-ի դուռը և թույլտվություն վերցնի Կարեն Կարապետյանից ու ՍԱՍ-ի Արտակից»: 2rd.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը և, ըստ Ձեզ՝ կարո՞ղ է արդյոք այս հայտարարության ի հայտ գալը լինել հատուկ պատվերի արդյունք, Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է. «Եթե խոսքը գնար մեկ ուրիշի մասին, ապա կասեի, թե ավելի լավ կլինի մտածի՝ նոր խոսի: Բայց արդեն երկար տարիներ սոցիոլոգիան հետևողականորեն պախարակող ու ամոթը կորցրած Ադիբեկյանի դեպքում դա հաստատ չի օգնի: Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Ադիբեկյանը պարզապես իրեն աճուրդի է հանել՝ հաջորդ ընտրական ցիկլին ընդառաջ:
Ինչ վերաբերում է Ձեր հարցի՝ հնարավոր պատվերին վերաբերող հատվածին, ապա ես չեմ կարող պատկերացնել, որ նույնիսկ մեր չափազանց սպեցիֆիկ քաղաքական դաշտում կարող է այդչափ բթամիտ պատվիրատու գտնվել»: