![](/banners/BeFunky-design.jpg)
ԱԺ-ն կքննարկի գազի սակագնի սպասվող փոփոխության հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/AJ001-e1346749912447.jpg)
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ մայիսի 23-ին ժամը 18:00-ին` խորհրդարանում, կկազմակերպվի գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված քննարկում:
Մայիսի 17-ին կայացած ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ այս մասին տեղեկացրել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ քննարկումներին կհրավիրվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ըստ այդմ, նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11, իսկ քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում՝ 60 հարց, միջազգային 9 պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ մայիսի 20-ի նիստում:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն