Բաժիններ՝

Ինքնաթիռում iPhone մի միացրեք. կարող եք հայտնվել այլ վայրում

Ինչպես հայտնի է, ինքնաթիռներում թռիչքից առաջ բոլոր ուղևորներին խնդրվում է անվտանգության նկատառումներից ելնելով անջատել բջջային սարքավորումները կամ գոնե դնել դրանք ավտոնոմ ռեժիմի վրա։

Շատ ուղևորներ անտեսում են այդ պահանջը՝ համարելով, որ հեռախոսի ազդեցությունը մտացածին բան է։

Պարզվում է՝ դա այդպես չէ։ Ինքնաթիռի բոլոր համակարգերը հուսալիորեն պաշտպանված են արտաքին ալիքներից, սակայն ներսից եկող ալիքներից՝ ոչ։

Bloomberg-ը հաղորդել է մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել  2011 թվականին, սակայն նոր է հայտնվել մամուլում։ Apple ընկերության սմարթֆոնը շարքից հանել էր ինքնաթիռի կողմնացույցը, ինչի արդյունքում ինքնաթիռը մի քանի կիլիոմետրով շեղվել էր թռիչքուղուց։ Դա տեղի է ունեցել, երբ ինքնաթիռն արդեն 3 կմ բարձրության վրա էր գտնվում։ Նավիգացիոն սարքավորումների աշխատանքը կարգավորվել է միայն այն բանից հետո, երբ բորտ-ուղեկցորդուհուն հաջողվել է հայտնաբերել անհնազանդ ուղևորին և համոզել անջատել հեռախոսը։

Դեպքի մասին օդաչուն զեկույց է ներկայացրել NASA` նշելով. «Խնդրի վերացման պահը ճշգրիտ համընկավ բջջային հեռախոսի անջատման հետ»։ Հեռախոսն անջատելուց հետո այլևս խնդիրներ չեն առաջացել, և ինքնաթիռը փափուկ վայրէջք է կատարել նշանակման վայրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031