Բաժիններ՝

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարին

Մայիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպիին:

ՀԲ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել է նորանշանակ նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Վահրամ Ավանեսյանն իր հերթին վստահեցրել է, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը տարբեր ծրագրերի շրջանակներում կկրի շարունակական բնույթ և նախարարության կողմից կարվի հնարավորինս` համատեղ ծրագրերի հաջող ընթացքի համար:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի կողմից 2013-2016 թթ համար մշակված «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագիրը և դրա կատարումն ապահովող միջոցառումները:

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի: Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես կարևորել է ՀԲ-ի օժանդակությունը միջազգային ներդրումային համայնքին Հայաստանի ներկայացման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031