Բաժիններ՝

Գավառում տղամարդն ամուսնալուծվել է անհավատարիմ կնոջից. երեխային չեն գտել

1998թ. Ռուբեն Գասպարյանն ամուսնացել է Քրիստինե Գևորգյանի հետ: 1999թ. ծնվել է առաջին երեխան` Մետաքսյա Գասպարյանը, իսկ 2000թ. Դեկտեմբերին` երկրորդ երեխան` Գուրգեն Գասպարյանը: Կնոջ անհավատարմության պատճառով 2008թ. ապրիլին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ամուսնալուծվել են:

Երեխաներից Մետաքսյայի խնամքը հանձնվել է հորը, իսկ Գուրգենի խնամքը` մորը: Ամուսնալուծության պահից մայրը արգելեց Գուրգենի հետ շփվել: 2008թ. Սեպտեմբերից մայրը անողը երեխայի հետ տեղափոխվել է Արմավիրի մարզի Պտղունք գյուղ: Ռուբենը հարազատների հետ երկու անգամ գնացել է երեխային տեսակցության, սակայն մայրը ամեն կերպ խոչընդոտել է: Ռուբենը դիմել է դատարան` երեխայի հետ շփվելու օրեր սահմանելու պահանջով: Դատարանը հայցը բավարարել է և թույլատրել երեխայի հետ տեսակցելու յուրաքանչյուր շաբաթ:

Քրիստինեն Ռուբենից գաղտնի երեխային տեղափոխել է Ռուսաստանի Դաշնություն: Նա դիմել է այդ քայլին առանց նրա համաձայնության: Հարկադիր կատարողի կողմից հայտարարվեց հետախուզում, սակայն մինչև այսօր ոչ մի արդյունք չկա և երեխան գտնվում է ՌԴ-ում:

Հայրը դատարանին խնդրել է դատական կարգով պարտավորեցնել Քրիստինեին իրենց որդուն վերադարձնել իր մշտական բնակավայր` Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս, որպեսզի ինքը հնարավորություն ունենա համաձայն վճռի շփվել իր երեխայի հետ և զբաղվել նրա խնամքով և դաստիարակությամբ:

Մայրը ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չի ներկայացել:
Դատարանը գործը քննեց պատասխանողի բացակայությամբ:
Դատարանը, լսելով հայցվորի բացատրությունը, հետազոտելով և գնահատելով քաղաքացիական գործում եղած բոլոր ապացույցները, գտնում է, որ հայցը ենթակա է մերժման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին ապրում է մշտապես կամ առավելապես: Իսկ անչափահաս երեխաների բնակության վայր է համարվում նրանց օրինական ներկայացուցիչների` մասնավորապես ծնողների բնակության վայրը:

Կոնկրետ դեպքում երեխաներից Գուրգեն Գասպարյանի բնակության վայրը դատարանի 10.04.2008թ. վճռով սահմանվել է իր մայր Քրիստինե Գևորգյանի բնակության վայրը, հետևաբար երեխայի բնակության վայրն է հանդիսանում այն վայրը, որտեղ պատասխանողը մշտապես կամ առավելապես բնակվում է, ինչից հետևում է, որ հայցվորի փաստարկն այն մասին, որ Գուրգեն Ռուբենի Գասպարյանի մշտական բնակության վայրն է հանդիսանում ք.Գավառ Հացառատ թաղամասը, անհիմն է:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս