«Նամակը ստացա մի քանի ժամ առաջ: Վաղը գրավոր կպատասխանեմ պարոն Սարգսյանին: Իսկ չորեքշաբթի օրն էլ ժամը 12:00-ին կպատասխանեմ լրատվամիջոցների հարցերին»,- աել է Ր. Հովհաննիսյանը:
Կիպրոսը կարող է միջազգային ֆինանսական օգնության ստացումը սկսել արդեն իսկ մայիսին
«Փաստորեն նոր սերնդի քաղաքական դաստիարակությամբ հիմնական զբաղվողները եղել են ռեալ քաղաքական գործիչների «քարտուղարուհիները», մարդիկ, որոնք այլ կերպ են ժամանակին տեսել Հայաստանը, մարդիկ, որոնք գնահgտել են ու շարունակում են գնահատել «հիտլերներին» »,- գրել է Ա.Խուրշուդյանը
Խորհրդարանում սահմանադրական ուղղումներին կողմ է քվեարկել 114 պատգամավոր, ոչ ոք դեմ չի քվեարկել:
«Երբ ասում են՝ «շատ հում առաջարկ», «սահմանադրական պատկերացումներից հեռու», դա շատ բարեկիրթ զգաստացման կոչ է»,- ասում է Պարույր Հայրիկյանը:
Քերին երեկ նմանատիպ չհայտարարված այցով մեկնել էր Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, որտեղից էլ այսօր ուղևորվել է Քաբուլ:
Մարտի 23-ին, ժամը 18.30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին, որը նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա ուղղությամբ:
Այս մասին են հայտնում վրացական հեռուստաալիքները:
Վերջին 20 տարում Ռուսաստանը 2000 տանկ է արտահանել աշխարհի 19 երկիր:
«Հիմա որ ասեմ` սրանք ոչ միայն ինքնասիրահարված են, նաև պատմության կեղծարարներ են, կասեք` ջու՞ր եմ լցնում թշնամու ջրաղացը»,- գրել է Լ.Ճաղարյանը
«Համամիտ չեմ, ուղղակի գիտեմ, որ այդպես է եղել, իսկ ես գիտեմ, որովհետև այդ ժամանակ այնտեղ եմ եղել: Որքան ես գիտեմ, որևէ պահանջ որևէ ձևով որևէ խնդրի՝ չի առաջադրվել Սերժ Սարգսյանի առջև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա.Կարապետյանը՝ անդրադառնալով Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի խոսքերին:
Վաղը կհրապարակվի «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր` Եվա Դարբինյան) որոշումը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 25-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 418.01 դրամ։ Ամերիկյան արժույթը ուրբաթ օրվա համեմատ էժանացել է 0.16%-ով կամ 0.66 դրամով։
Իսլամին անհրաժեշտ է վերաբեռնում:
Ապրիլին Երևանի պետական համալսարանի որոշ ֆակուլտետներում կանցկացվեն դեկանի ընտրություններ: Մասնավորապես, կընտրվեն մաթեմատիկայի և մեխանիկայի, ժուռնալիստիկայի, կենսաբանության և ֆիզիկայի ֆակուլտետների դեկանները:
«Ինքն՝ առանց ամաչելու, ներող կլինեք, պուբլիչնի, ամբողջ ժողովրդի մոտ ասաց` «Սիքտիր եղիր, դու էլ, դատարանն էլ, ես բացատրելու բան չունեմ». «Դինո գոլդի» աշխատակցի պնդմամբ` իրեն ասել է ընկերության վարչական հարցերով տնօրենը:
Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության` «մարտի 23-ին, ժամը 18:00-ին, անհայտ մի տղամարդ՝ մուտք գործելով Ազատության հրապարակ, գոռում-գոչյունով կատաղի կերպով ճեղքեց հավաքված բազմության շարքերը եւ ուղղվեց դեպի հարթակ, ուր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մասնակցում էր «Բարեւահեղափոխություն» շարժման ամենշաբաթյա համերգին:
ՀՀ Զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում այսօր ձերբակալվել է N զորամիավորման պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ):
Սիրուշոն և ռումինացի երգչուհի Ալեքսանդրա Ստանը կերգեն նույն բեմում: Մարտի 30-ին երգչուհիները հանդես կգան համատեղ համերգով:
Բրյուսելում անցկացվել է Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցիացման մասին համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների վերջին՝ 14-րդ, փուլը:
«Ուղղակի զարմանում եմ, որ հուշարձանագետը հարձակում է գործում Հայաստանյայց եկեղեցու մեծագույն գործիչներից մեկի՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի վրա՝ այնքան անբարո ստերով ջանալով նսեմացնել նրան»,- գրել է Մութաֆյանը
Մարտի 24-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 5 անձ:
Դրա հետ մեկտեղ Սալեհին նկատել է, որ տարեցտարի աճում է այլ երկրներում իրանցիների ապօրինի ձերբակալությունների քանակը:
Վերին Բազմաբերդի գյուղապետի ԲՀԿ-ական պարտված թեկնածու ւ Զաքար Զաքարյանը 168.am-ի այն հարցին, թե ընդունո՞ւմ է արդյոք իր պարտությունը, արձագանքեց. «Դե հիմա, չընդունելու ի՞նչ տարբերակ ունեմ, որ ճիշտն ասեմ: Դուք էլ մնացածը գիտեք, ոնց միշտ աշխատում են լծակները, չհաշված մնացած հարցերը»:
Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնել է Ստրասբուրգ, ուր մի շարք հանդիպումներ է անցկացնելու Եվոպայի Խորհրդում:
«Իսկ Րաֆֆին արդեն գնացքից ուշացել է, որն արագ մոտենում է Երևանի ավագանու ընտրություններին, ուր նրա դաշինքը հազիվ թե հաջողություն ունենա: «Ժառանգությունը» օգտագործվեց և տապալվեց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ կանի դադարեցնի հացադուլը և անհիմն «վերջնագրերը» »,- գրել է Ռ.Մելքոնյանը
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան հայտարարել է, որ պլանավորված չէ Ժնևյան բանակցային ձևաչափի փոփոխում:
Օդի ցածր ջերմաստիճանը երեկ գիշերն Արարատյան դաշտում ցրտահարության պատճառ է դարձել:
«2012-ին ինձ համար ևս ավարտվեց պայքարի այն շրջափուլը, որը կոչված էր՛ վերից վար կոռումպացված գողական օրենքներով կարգավորվող ավազակապետության կազմաքանդումը»,- գրել է Վարդգես Գասպարին
Մարտի 28-ին Բաթումում տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ եռակողմ հանդիպումը: