Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալները քիչ առաջ իմացան նոր Պապի անունը։ Կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդ է ընտրվել ԲուենոսԱյրեսի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, ում այսուհետ կկոչեն Ֆրանցիսկոս Առաջին։
Այն, որ հացադուլը պայքարի միջոց է, որևէ մեկը չի կարող ժխտել, այն, որ ծայրահեղ միջոց է` նույնպես: Ամբողջ խնդիրը հետևյալն է. այն նշաձողը, որը դրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդեն գործընթացները քաղաքական հարթությունից տեղափոխում է բարոյական-հոգևոր հարթություն և ստեղծում է լրիվ նոր իրավիճակ, ինչը նաև շատ բարդ կացության առաջ է կանգնեցնում բոլորին:
Մենք ունեինք առաջնորդ` Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա գնացել է` ՀՀՇ-ի հետ միասին: Քանի կար Լևոն Տեր-Պետրոսյան առաջնորդ, ինքը քաղխորհրդում ուներ ներկայացուցիչ` իր համակարգողին: Հիմա ինքը գնացել է` իր համակարգողն էլ հետը:
Հովհաննիսյանին Ազատության հրապարակում այցելեցին եւ զորակցություն հայտնեցին ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, տեր Գրիգորը, գործարար Խաչատուր Սուքիասյանը, այլ գործիչներ: Հովհաննիսյանին այցելեց նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ապրիլի 21-25-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանը: Այդ միջոցառմանը կմասնակցեն հայկական պատվիրակության միայն ՀՀԿ-ական ներկայացուցիչները` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը:
Այսօր երեկոյան Խաչիկը նույն ոճով եկել էր Ազատության հրապարակ: Այս անգամ թիրախը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Պահանջում էր նրանից ԱԺ-ում բարձրացնել իր սրտով հարցեր:
168.am-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանը վերջին օրերին հանդիպումներ է ունենում ՀԱԿ-ից առանձնացած մի շարք կուսակցությունների հետ և նրանց առաջարկում է Երևանի խորհրդի ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով:
Սիքստինյան մատուռի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Դա նշանակում է, որ նոր Հռոմի Պապն արդեն ընտրվել է։ Նրա անունը պարզ կդառնա քիչ անց։
Ընդհանրապես օրենսդրությունը որոշակի բեռ է դնում բիզնեսի և բնակչության վրա` ժամանակ, փող, սահմանափակումներ: Մենք աշխատում ենք այստեղ պարզեցումներ անել, և ինչը կարծում ենք ավելորդ է, պետք չէ, վերացնում ենք
Ով իրեն ընդդիմադիր է համարում, պետք է առանց երկար-բարակ մտածելու վայր դնի մանդատը: Իրենք ԱԺ-ում անելիք չունեն: Ընդդիմությունը որևէ հարց խորհրդարանում լուծել չի կարողացել, ոչ էլ հիմա է կարողանում:
Apple-ի նոր սերնդի սմարթֆոնները, ամենայն հավանականությամբ, մատնահետքերի սկաների հնարավորություններ կունենա:
Մեր հասարակությունը սկսել է տոներին առավել մեծ նշանակություն տալ: Մարդիկ ցանկանում են յուրահատուկ նվերներ մատուցել իրենց սիրելիներին, ընկերներին ու հարազատներին:
Հայաստանում մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված ԵՄ Թվինինգ ծրագիրը մոտենում է ավարտին, ինչի կապակցությամբ այսօր՝ մարտի 13-ին տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ համաժողովը:
«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Դիդյե Դեշամը, ով ներկայումս գլխավորում է Ֆրանսիայի հավաքականը, նշել է, որ թուրինյան ակումբին Եվրոպայում լուրջ հաջողություններ գրանցելու համար պակասում է թոփ հարձակվողը:
Մարտի 13-ին, ժամը 18.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում՝ Մթնաձոր կոչվող հանդամասում, ձյան մեջ արգելափակվել է ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:
Այսօր Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել Խաչատուր Սուքիասյանը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում անցյալ տարվա հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում հետազոտվեց իրեղեն ապացույց ճանաչված «մայկան» կամ «վերնաշապիկը»:
Երկու օր անց ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի կունենա «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը:
Ժամը 17:30-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 133 կմ հատվածում բախվել են Իջևան քաղաքի բնակիչ Ժորա Չիբուխչյանի վարած «ԲՄՎ 525» մակնիշի՝ 10 ՏՍ 344, Աչաջուր գյուղի բնակիչ Մհեր Ղալթաղխյանի վարած «Հոնդա» մակնիշի՝ 82 QQ 888 համարանիշի ավտոմեքենաները:
Պարոն Հովսեփյան, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր ամիսներ առաջ նշել խորհրդակցության ավարտին, ես ևս շահագրգիռ վերաբերմունք եմ ակնկալում Ձեզանից, Ձեր տեղակալներից և քննության այլ պատասխանատուներից:
ԱԻՆ-ը վարքականոն է հրապարակել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի բնակչությունը ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով առաջացող վտանգների դեպքում:
«Ամբողջ գիշեր չենք քնել: Ահավոր էր: Ձայնից արդեն սարսափում էինք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին կապանցիները:
«Դեյզի» այգին, որտեղ այսօր մի քանի տասնյակ ծառեր են հատվել, սեփականության իրավունքով պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը՝ Արմենուհի Գևորգյանին։
Ազատության հրապարակում ուրախ տրամադրություն է: Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո երգչուհի Սրբուհի Ստամբոլցյանն իր երգերով ողջունեց հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Բարսելոնայի» մարզչական շտաբը թիմի կիսապաշտպան Չավիին հանգստանալու հնարավորություն կտա։
Մարտի 13-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի 23 շենքի թիվ 28 բնակարանում:
Բացառված չէ՝ ոստիկանապետը Րաֆֆի Հովհաննիսյանին փոխանցել է, որ նախագահն այս-այս առաջարկներն է ներկայացնում, որոնց ընդունումը «կառուցողական» շարունակություն կունենա, մերժումը՝ ուժային:
Լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Բոբի Չարլտոնը կարծում է, որ Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր հավակնորդը «Բավարիան» է։
Մարտի 13-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 3 շենքի տանիքի թիթեղները:
Հատկացվող 40 միլիոն դոլարն ուղղվելու է պետբյուջե, իսկ մնացյալ 22 միլիոն դոլարը՝ գյուղատնտեսական փոքր դրամաշնորհային նախագծերի իրագործմանը: