Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը հավանության է արժանացել սահմանադրական ուղղումները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ  հավանության է արժանացել սահմանադրական ուղղումները, ըստ որոնց՝ սահմանափակվում է կառավարությունը ցրելու նախագահի իրավունքը: Խորհրդարանում սահմանադրական ուղղումներին կողմ է քվեարկել 114 պատգամավոր, ոչ ոք դեմ չի քվեարկել:

Ուղղումների համաձայն, Սահմանադրության մեջ նշվելու է, որ մինչև խորհրդարանի կողմից նոր կառավարությանը վստահություն հայտնելը, կառավարության պարտականությունները կա՛մ կասեցվելու են, կա՛մ էլ դրանք իրականացնելու է հրաժարական տված կառավարությունը:

Սահմանադրության 80-րդ հոդվածում հավելվել է 5/1 կետը, որում ասվում է, որ կառավարության հրաժարականի կամ նախագահի կողմից կառավարության ցրման դեպքում նախագահը գործառույթների կատարումը դնելու է հենց նրա վրա մինչև կառավարության նոր կազմի ստեղծումը:

Եթե կառավարության կազմը և կառավարական ծրագիրը երեք անգամ անընդմեջ չկարողանան ստանալ խորհրդարանի վստահությունը, ապա նախագահը խորհրդարանը ցրելու է երեք օրվա ընթացքում և նշանակելու է արտահերթ ընտրություններ:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը տվյալ ուղղումներն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունել է մարտի 21-ին և մարտի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս