Բաժիններ՝

Ջոն Քերին նախապես չհայտարարված այցով ժամանել է Քաբուլ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախապես չհայտարարված այցով այսօր այցելել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ:

Քերին երեկ նմանատիպ չհայտարարված այցով մեկնել էր Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, որտեղից էլ այսօր ուղևորվել է Քաբուլ: Ակնկալվում է, որ Քաբուլում ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ կվարի Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, քանի որ մինչև 2014 թվականի ավարտը Աֆղանստանը լքելու է այնտեղ գտնվող օտար զինվորական կոնտինգենտի մեծ մասը:

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերին իր արտասահմանյան առաջին շրջագայության շրջանակներում այցելել է նաև տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում նաև Սաուդյան Արաբիա, Կատար ու ԱՄԷ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031