Մարտի 25-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:
Երևանի Ռոստովյան և Երկաթուղայինների փողոցների հատման վայրում գործող հացի արտադրամասի մոտ վերսկսված վիճաբանության ընթացքում Արսեն Գ.-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված, պահված և իր մոտ կրվող հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակից մարդաշատ վայրում կրակոցներ է արձակել ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած Արսեն Գ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ձախ ծոծրակային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Ես անձամբ, այսօրվա նամակի տոնայնության ու նախորդ տոնայնության, շեշտադրումների միջև տարբերություններ տեսնում եմ: Այս նամակը դա 180 աստիճանով այլ է, քան մարտի 18-ին տված հարցազրույցն էր»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը
«Ես թատրոնի մարդ եմ և գիտեմ, որ երբ վերլուծում ես կերպարը և ասում, որ սա իր արմատով լավն է, ուրեմն լավն է: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի արմատը լավն է եղել, և դա ես չեմ ասում, դա ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներից մեկի ժամանակ»,- ասում է Երվանդ Մանարյանը
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության համար մայրաքաղաքի 13 ընտրատարածքներում կազմավորվել են 464 ընտրական տեղամասային կենտրոններ:
Երբ Արկադի Վարդանյանը սկսեց իր հայաստանյան ընդդիմադիր գործունեությունը, տեղեկություններ տարածվեցին, որ նրա ետևում կանգնած է ռուսաստանյան հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկին:
Առողջապահության նախարարությունը կետ առ կետ անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, որը վերաբերում էր առողջապահության ոլորտին։
Եթե Սերժ Սարգսյանը պատրաստ է՝ բանակցություն, քննարկում, ինչ էլ կոչվի, եթե ուզենա գալ Ազատության հրապարակ, ես չեմ մերժելու, պետք է ողջունեմ: Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական բաց ֆորումի նիստը եզրափակելով՝ նման հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Մասիս քաղաքի բնակիչ Վրեժ Գալստյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հարցին, թե այն դեպքում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնի երկխոսել Սերժ Սարգսյանի հետ, քաղաքացիական բաց խորհուրդը դադարեցնելո՞ւ է իր աշխատանքները՝ Վարդան Հակոբյանը պատասխանեց. «Մենք խաղում ենք ոչ թե խաղալու համար: Մենք գնում ենք՝ մատ անելու»:
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումները, մասնավորապես` ինքնակամ շինարարություն իրականացնելու դեպքերը, ինչը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար միջոցառումներ իրականացնելու մասին:
2013թ. նախագահական ընտրություններին հաջորդած ու դեռ շարունակվող իրադարձությունները շատերը համեմատում են 2003 և 2008 թվականների հետընտրական զարգացումների հետ: Նույն ընտրություններին նախորդած շրջանը, սակայն, հանրային-քաղաքական քննարկումներում համեմատվում էր 1996 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական իրադրության հետ:
Լոնդոնում մեկնարկեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրը: Մրցաշարային աղյուսակի առաջատարներից մեկը՝ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր սևերով խաղում է իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:
Մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ին հատկապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց «Արմենիկում» կենտրոն` տեղում ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև Արմենիկում դեղամիջոցի կիրառման շրջանակներին։
Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կենտրոններից The Economist Intelligence Unit-ը ներկայացրել է համայն աշխարհում ժողովրդավարության մասին իր տարեկան զեկույցը:
168.am-ի տեղեկություններով, այսօր վաղ առավոտյան ԱՄՆ է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը։
Հայաստանում ամենամեծ ժողովրդավարությունը վայելող Одноклассники սոցիալական ցանցի հիմնական տարբերակը թարգմանվել է հայերեն։
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 886 745 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9928 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0895 տոկոս:
«Արսենալի» կիսապաշտպանը նույնպես շատ կարևորեց վաղը կայանալիք Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը` նշելով, որ անհաջողությունը կնշանակի զրկվել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրից:
Եկել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման ժամանակը:
Մարտի 25-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 54 տան հարակից անասնագոմի տանիքը:
Շատ հետաքրքիր կլիներ լսել ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից ու ՀՅԴ-ից, թե ինչու են իրենք որոշել լեգիտիմացնել Տարոն Մարգարյանին, երբ այդքան հետևողական էին Սերժ Սարգսյանին չլեգիտիմացնելու հարցում: Իսկ գուցե պատճառը քաղաքական չէ
Այս տարվա մարտի 22-ին Ոզւբեկստանի ժողովրդական շարժումն իր պաշտոնական կայքում տեղեկատվություն տարածեց, թե 2013 թվականի մարտի 19-ի գիշերն Իսլամ Կարիմովը ստացել է սրտի կաթված:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկի և թիմի ավագ Թոմաշ Ռոսիցկու նախախաղային մամուլի ասուլիսը:
Աբրամովիչին ձերբակալել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցները:
Սաֆարյանի խոսքով՝ հացադուլը պարզապես այն քաղաքականությունը չէ, որին սովոր են Հայաստանի իշխանությունները: «Նրանց համար դա պարզապես անկանխատեսելի էր: Իշխանությանը թվում է, թե այս անգամ էլ իրենց հայտնի մեթոդներով հնարավոր կլինի ընկճել ժողովրդին, հնազանդեցնել»:
Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Մեկկին չի բացառել, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կարող է բանտը լքել մինչև ապրիլի 16-ը:
ՈՍԿԻ` գնման գին` 19882.18 (+434.6), բացթողնման գին` 21611.07 (+472.4), ԱՐԾԱԹ` գնման գին` 357.34 (+2.53), բացթողնման գին` 388.41 (+2.75), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19493.70 (-22.47), բացթողնման գին` 21188.80 (-24.43), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 9350.67 (-93.01), բացթողնման գին` 10163.77 (-101.1)