«Հերիք է, իսկականից զզվացրիք». Լիզա Ճաղարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներին
Հրապարակախոս Լիզա Ճաղարյանը, ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով «Ժառանգության» կողմից այսօր տարածված այն հաղորդագրությանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ մահափորձ է իրականացվել, գրել է.
« «Հանրայնորեն ապացուցված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ղեկավարում է Հանրապետության պատմության մեջ ամենախաղաղ, սահմանադրական շարժումը…». սա հատված է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունից: Հիմա որ ասեմ` սրանք ոչ միայն ինքնասիրահարված են, նաեւ պատմության կեղծարարներ են, կասեք` ջու՞ր եմ լցնում թշնամու ջրաղացը: Պարոնայք ժառանգականներ, «հանրայնորեն ապացուցված է», որ Հայաստանում 88-ից ի վեր միայն Մանուկյան Վազգենն է «Հանրապետության պատմության մեջ» ոչ խաղաղ, ոչ սահմանադրական շարժում ծավալել, մնացած բոլոր շարժումները եղել են ամենախաղաղ եւ սահմանադրական: Սիրամարգի փետուրները հանեք ձեր վրայից, հերիք է, իսկականից զզվացրիք»: