Վերջին 20 տարում Ռուսաստանը Հայաստանին վաճառել է 64, իսկ Ադրբեջանին՝ 62 տանկ
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները, հայտնում է, որ առաջիկա երկու տարում (2013-2015թթ.) Ռուսաստանը պլանավորել է արտահանել 200 տանկ: Վերջին 20 տարում Ռուսաստանը 2000 տանկ է արտահանել աշխարհի 19 երկիր:
Վերջին 20 տարում Ռուսաստանը, կնքած պայմանագրերին համապատասխան, Հնդկաստանին վաճառել է Т-90 С տիպի 557 տանկ, Իրանին՝ Т-72 С տիպի 426 տանկ, Ալժիրին՝ Т-90 СА տիպի 195 տանկ, Աֆղանստանին՝ Т-55 և Т-62 տիպի 52 տանկ, Կուբային՝ Т-72 տիպի 51 տանկ, Վենեսուելային՝ Т-72 Б1В տիպի 92 տանկ, Բուլղարիային՝ Т-72 А/АК տիպի 100 տանկ, Հայաստանին՝ Т-72 տիպի 64 տանկ, Ադրբեջանին՝ Т-72 Б տիպի 62 տանկ, Մոնղոլիային՝ Т-72 А տիպի 50 տանկ, Անգոլային՝ Т-62 տիպի 30 տանկ, Ուգանդային՝ Т-90 С տիպի 31 տանկ, Կիպրոսին՝ Т-80 У տիպի 82 տանկ:
Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանը մարտական տանկեր է վաճառել նաև Եմենին, Օմանին, Հյուսիսային Կորեային ու Թուրքմենստանին: Հնդկաստանի հետ պայմանագիր է ստորագրվել ևս 900 տանկի առաքման մասին, ինչը գնահատվում է 3 միլիարդ դոլար: