Խոզի գրիպն ու ՀՀ ներքաղաքական զարգացումները

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Խոզի գրիպով հիվանդանալը մի լավ կողմ ունի՝ մտածում ես:

Հայաստանի քաղաքական դաշտի հեռահար խնդիրներից մեկը սերունդների քաղաքական դաստիարակությունն է, սեփական երկրի քաղաքական պատմության ճանաչումն է: Ու մոտս հարց առաջացավ, թե ինչու երիտասարդների քաղաքական հայացքները չեմ հասկանում, ընդհանրապես չեմ հասկանում: Երիտասարդ ասածը 80-ականներից հետո ծնվածներն են, որոն Հայաստանի քաղաքական պատմության մասին այնպիսի բաներ են ասում, որ կարծես թե ես ուրիշ Հայաստանում եմ ապրել ու ապրում:
Գաղտնիքն ինձ օգնեց բացահայտել Բունկեր ֆիլմի հերոսուհին՝ Հիտլերի քարտուղարուհին:
Փաստորեն նոր սերնդի քաղաքական դաստիարակությամբ հիմնական զբաղվողները եղել են ռեալ քաղաքական գործիչների «քարտուղարուհիները», մարդիկ, որոնք այլ կերպ են ժամանակին տեսել Հայաստանը, մարդիկ, որոնք գնահgտել են ու շարունակում են գնահատել «հիտլերներին», չեն տեսնում /ու չեն էլ կարող տեսնել/ նրանց ռեալպոլիտիկան, սակայն մեծ-մեծ քաղաքական եզարահանգումներ ու դատողություններ են անում ու դաստիարակում մի նոր սերունդ, որին այլևս չեմ հասկանում:
Հայաստանի անկախության տարիներից սկսած, եթե դուք ռեալ քաղաքական ուժ չեք ունեցել, գաղտնի կամ բաց որոշումների կայացման վրա ունեցել եք զրո ազդեցություն, ինչքան էլ մոտիկ եք եղել կանգնած «հիտլերներին», միևնույնն է, դուք մնում եք «քարտուղարուհի» և ցավալի է, որ նման քաղաքական գիտելիքների տեր մարդիկ այսօր բացարձակ ինքնավստահությամբ կրթում են մեր նոր սերունդները, «առաջին ձեռքից» ինֆորմացիա են տալիս:

Խոզի գրիպից վերջապես ապաքինված քաղաքագիտության էլեկտրիկի հուշերից

Հ.Գ.- «Քարտուղարուհի» և «Հիտլեր» եզրերը վիրավորանքի համար չեն գրված, նայեք Բունկեր ֆիլմը, այստեղ դրանք ունեն այլաբանական նշանակություն»:

Տեսանյութեր

Լրահոս