Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի նամակին կպատասխանի վաղը

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում քաղացիական հերթական բաց ֆորումի նիստի ժամանակ հայտարարեց, թե ստացել է Սերժ Սարգսյանի նամակը՝ ի պատասխան իր նամակի: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախորդ հանրահավաքի ժամանակ ընթերցել էր ուղարկած նամակը, որտեղ ներկայացրել էր իր պահանջները:

«Նամակը ստացա մի քանի ժամ առաջ: Վաղը գրավոր կպատասխանեմ պարոն Սարգսյանին: Իսկ չորեքշաբթի օրն էլ ժամը 12:00-ին կպատասխանեմ լրատվամիջոցների հարցերին»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև վաղը սպասվող Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղին և ասաց, որ, ցավոք, չի կարող մասնակցել, բայց ֆուտբոլային խաղին կհետևի Ազատության հրապարակից: «Ես խրախուսում եմ՝ տոմս առեք, գնացեք, բայց ով չի գնում հրապարակից, այստեղ մեծ էկրանին մաիսին կնայենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031