Բաժիններ՝

Աջարիայում ուժգին քամու պատճառած վնասը գնահատվել է 2 միլիոն լարի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աջարիայում գրանցված ուժգին քամու պատճառած վնասը նախնական տվյալներով՝ կազմում է 2 միլիոն լարի (մոտ 1.2 միլիոն դոլար): Այս մասին են հայտնում վրացական հեռուստաալիքները:

Երեկ Վրաստանում գրանցված ուժգին քամին զգալի վնաս է պատճառել երկրի թե՛ արևմտյան, թե՛ արևելյան շրջաններին: Կոբուլետի հանգստավայրում քամին պոկել է 47 տան տանիք, Աջարիայի Խելվաչաուրի շրջանում քամուց վնասվել է 93 տուն, որոնցից 9-ը մնացել է առանց տանիքի: Գորիում վնասվել է 80 տուն: Թբիլիսիում քամին պոկել է 50 տան տանիք: Հոսանքազրկված վիճակում շարունակում է մնալ մոտ 50.000 բաժանորդ:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կարգադրությամբ երեկ ստեղծվել է Բնական աղետի հետևանքների վերացման արտակարգ շտաբ, որը գլխավորել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն: Իվանիշվիլին հայտարարել է, որ պետությունը կփոխհատուցի բնական աղետի պատճառած վնասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս