Դատարանի վճռով` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը» գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերին պետք է 14.8 մլն դրամ փոխհատուցի:
Սարգսյան-Հովհաննիսյան նամակագրության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով 2013-ի ամռանը կգլխավորի «Բավարիան», իր նախկին թիմի երկու մարզչի առաջարկել է միանալ մյունխենյան ակումբի մարզչական կազմին:
Գետաշեն գյուղում գտնվող ավազահանքում աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է 32-ամյա Գառնիկ Մարգարյանը:
BBC-ի փոխանցմամբ, գիտնականների միջազգային մի խումբ հետազոտություններ է անցկացրել շուրջ 100 հազար քաղցկեղով հիվանդների շրջանում, ինչի արդյունքում հայտնաբերվել են նոր գենետիկ մարկերներ, որոնք հնարավորություն կտան արդյունավետ թեստ ստեղծել՝ սզկբնական փուլում հիվանդության հայտնաբերման նպատակով:
«Բացարձակապես հերյուրանքներ են: Ես ուղղակի զարմանում եմ, էլի, էդ որտեղի՞ց են հորինում: Դրանք հորինվածքներ են: Երբևիցե Սյունիքի մարզպետն ինձ ոչ մի բացասական խոսք չի ասել կամ ինչ-որ հայհոյանք չի տվել, ոչ էլ, կարծում եմ, կտա, ինքը չի ցածրանա էդքան»,- ասում է Ծավի գյուղապետը:
Մարտի 27-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ համատեղ խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, ոստիկանության բաժինների պետեր և մայրաքաղաքի համայնքների ղեկավարներ:
Մարտի 25-ի կեսօրին Գյումրու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում «օղակ օպերացիա» իրականացրեցին, եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության լրատվական ծառայությանը սպասարկող մեքենան ստիպողաբար տեղափոխեցին ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Առանց որեւէ հիմնավորման, 2 օր մեքենան պահվեց ճանապարհային ոստիկանությունում, միայն նշվեց , թե մեքենայի վարորդը՝ ԳԱԼԱ-ի աշխատակից Արմեն Պետրոսյանը խախտում է թույլ տվել եւ քանի որ փաստաթղթերը չի […]
Մարտի 27-ին ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում:
«Հետընտրական իրադարձությունների համատեքստում կարող ենք փաստել, որ հիմա էլ Րաֆֆին հետևողականորեն գերագնահատվում է»,- գրել է Արմեն Աշոտյանը
Լոնդոնում ընթացող չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում էր ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ:
Մարտի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց եզդի համայնքի ներկայացուցիչներին՝ «Եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի գլխավորությամբ։
«Ր. Հովհաննիսյանը շարժվում էր այն գաղափարախոսությամբ, որ հաղթելու է, այդ հաղթանակն իրեն կբերեր նախագահի պաշտոնը: Բայց եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում էր, որ Կովկասում ժողովրդի քվեով մեկն իրեն իշխանություն կտա՝ ուրեմն նա Կովկասը լավ չիճանաչում»,- ասում է Ա.Կարապետյանը
Հուլիսի 8-ին Չարենցավանի բնակիչ Կարենն իր ծննդյան օրը նշելու կապակցությամբ իր հասակակից ծանոթ ընկերների ու հարևանների հետ մեկնել էր ծնունդը նշելու Կոտայքի մարզի Կարենիս գյուղի հանգստի գոտիներից մեկում՝ «Գյումուշի ձորում»:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մի քանի ուսանողներ (ովքեր չցանկացան նշել իրենց անունները) այսօր 168.am-ի թղթակցին դժգոհել էին լրացուցիչ դասընթացներին մասնակցելու ընթացակարգից:
Երիտասարդ ջութակահարուհի Քրիստինե Չիթչյանը, ում «Բարևի» հեղափոխության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց՝ որպես «Նոր Հայաստանի ձայնը», կատարեց Կոմիտասի մի քանի հայտնի ստեղծագործություններ` «Ծիրանի ծառ», «Կռունկ», և այլն:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հարցին՝ արդյոք չի՞ նեղսրտի նախարարի պաշտոնում չնշանակվելու դեպքում, պատասխանել է. «Ես երբեք չեմ նեղսրտում աշխատանքի համար, չի՞ երևում»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտորի 110-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ կուսակցությունը նախընտրական շրջանում հանդես է գալու մի քանի կարգախոսներով, սակայն հիմնական երկու առանցքային կարգախոսները լինելու են հետևյալը` «Սկսենք Երևանից» և «Փոխելու ենք»:
Անդրիաս Ղուկասյանը համաձայն չէ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն հայտարարության հետ, թե կարելի է մնալ ընդդիմություն` մաս կազմելով պետական կառավարման համակարգին:
Ներքաղաքական լրահոսի գլխավոր թեման շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ու երկխոսության հնարավորությունը: Եթե ավելի կոնկրետացնենք՝ առաջին պլան է եկել ոչ թե հանդիպման օրակարգը, այլ դրա վայրը:
«Տոտենհեմը» փոխարինող է փնտրում Գարեթ Բեյլի համար, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից։
Սահմանադրական դատարանը որոշել է Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումով գործը քննության ընդունել մասնակի: Ըստ այդմ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով դիմումը մերժվել է, իսկ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով և 26-րդ հոդվածի 2-րդ մասով` ընդունվել քննության:
Մարտի 26-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Սարգիս Ս.-ն՝ հայտնելով, որ հրազենային վնասվածքը ստացել է ոտքին, իսկ ատրճանակի բռնակով հարվածել են գլխին:
Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում լուսաֆորը սխալ ձևով է կարգավորվում: Այս մասին 168.am-ին դժգոհել են մի շարք վարորդներ:
Մարտի 27-ին, ժամը 16.35-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Երևանի Պռոշյան փողոցի 1-ին փակուղու թիվ 20/14 տան բնակիչ՝ 1969 թ. ծնված Սվետլանա Գլագոլևան, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ նման միջոցառումների ժամանակ ոստիկանությունը զբաղվում է միայն հասարակական կարգի ապահովմամբ է զբաղվում։
«Հերթական խեղաթյուրումն է, ես ցավում եմ դրա համար: Բոլոր դեպքերում մեր մոտեցումը շատ հստակ է, երկրի փրկությանն ուղղված է և ոչ երբեք վերջնագիր: Թող ոչ մեկը իմ խոսքը չխեղաթյուրի իր մանր շահի համար»:
Զուրաբիշվիլիի խոսքերով՝ Վրաստանն ի զորու չէ միայնակ պայմանավորվել Ռուսաստանի հետ: