« Ես պարտվեցի». Վարդգես Գասպարի

Ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ես պարտվեցի. ով ուզում է՛ թող հիասթափվի. ես մարդկանց ոգևորելու ոչ առաքելություն եմ ինձ վերագրել, ոչ էլ այդպիսի պատասխանատվություն ստանձնել.
2012-ին ինձ համար ևս ավարտվեց պայքարի այն շրջափուլը, որը կոչված էր՛ վերից վար կոռումպացված գողական օրենքներով կարգավորվող ավազակապետության կազմաքանդումը:

Ինչ խոսք՛ պարտությունը և կորուստները կարող էին լինել ավելի մեծ և անդառնալի: Ձեռքբերումներ էլ են եղել. դրանք գնահատողներ կան ու կլինեն. Էնպես չի, որ միայն կորուստներ են եղել… պարզապես՛ ինձ կորուստներն են հուզում:
10 սպանություններ, անարգված և արհամարված զոհերի հարազատներ… այդ թվում և սոցիալապես ծայրհեղ ծանր պայմաններում քարշ եկող ընտանիքներ… նաև այս ամբողջ ցավը գերեզման տարած սպանվածի իրավահաջորդ… ( 2011-ի նոյեմբերին 62 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացավ Տիգրան Աբգարյանի հայրը)… Էսա, ցավը հերոսի կոչումի հետ միասին հերթով գերեզման են տանելու մյուսները…

Ավելի քան 150 քաղբանտարկյալներ (արդեն նախկին). նրանց փոքր մասը, որպես քաղաքական գործիչներ, կամ պարզապես ակտիվիստներ հայտնի է հանրությանը, իսկ մեծամասնությունը… ? պատահական, բիրիկով հավաքած, անհայտ անձիք, ովքեր գտնվելով ուշադրությունից դուրս՛ ենթարկվեցին գործող իշխանության գործնկեր՛ գաղութների կրիմինալ տեր ու տիրակալների մսաղացում. նրանց մասին առ այսօր չկա որոշակի տեղեկատվություն. առկա կցկտուր ինֆորմացիաի համաձայն նրանցից ոմանք կրկին վերադարձան կալանավայրեր՛ արդեն, որպես քրեական հանցագործներ. աշխատեց գործող իշխանության սցենարը այդ մասով:

Կարդացեք նաև

Անցած 5 տարիներին առավել մեծ թափով շարունակվեց արտագաղթը և այլն…

Անշուշտ իմ պարտությունը ես վաստակել եմ իմ գործունեության և անգործության արդյունքում:

Ես կարող էի շարունակել իմ պարտությունները շռնդալից հաղթանակներ հայտարարելու իմ ընթացքը, եթե ինձանից առաջ այդ մասին չբարձրաձայնեին այլոք… Իսկ հակադարձողները , իմ լուռ համաձայնությամբ, հեռացվեցին… Այսպես 5 տարվա ընթացքում շարքերը աստիճանաբար և վերջում էլ բիրիկով մաքրելով՛ առանց երբևէ մեզ և հանրությանը հաշիվ տալու Համաժողովրդական Շարժումը դարձավ շարքային մի կուսակցության բաղադրամաս:

Ես խորապես ցավում եմ այս 5 տարվա ընթացքում, պայքարը անձնական վիրավորանքների դաշտ տեղափոխելու վերաբերյալ իմ կողմից չհակադարձելու և չբարձրաձայնելու կապակցությամբ, որոնց ցցուն օրինակն է նույնիսկ անձանց սեռական կողմնորոշման հարցը շոշափելը…
Իմ կողմից ժամանակին համապատասխան վերաբերմունք չարտահայտելու արդյունքում , որոշ դեպքերում վիրավորանքները դարձել են փոխադարձ, որտեղ այլևս դժվար է դարձել «ով է առաջինը սկսել» հարցի պարզաբանումը»:

Տեսանյութեր

Լրահոս