Բաժիններ՝

Եվրախումբը Կիպրոսին կհատկացնի 10 միլիարդ եվրո

Ռուսական Московский комсомолец‎ թերթի փոխանցմամբ՝ Կիպրոսին ֆինանսական օգնության հատկացման մասին որոշումը հավանության է արժանացել եվրոգոտու բոլոր երկրների կողմից:

Եվրախումբն ամբողջությամբ հաստատել է Կիպրոսին օգնելու ծրագիրը: ԵՄ-ի անդամ երկրների ֆինանսների նախարարի գիշերվա նիստում որոշվել է կղզուն հատկացնել 10 միլիարդ եվրո կայունացնող վարկ:

Ֆինանսական օգնության մասին որոշումը հավանության է արժանացել Եվրախմբի մեջ մտնող 17 երկրի ֆինանսների նախարարների ու միջազգային կրեդիտորների «եռյակի» (Եվրոպական Կենտրոնական բանկ, Եվրահանձնաժողով, Արժույթի միջազգային հիմնադրամ) կողմից:

Կիպրոսը կարող է միջազգային ֆինանսական օգնության ստացումը սկսել արդեն իսկ մայիսին: Եվրախմբի ղեկավար, Նիդերլանդների ֆինանսների նախարար Յերուն Դեյսելբլումը հայտարարել է, որ իրենց նիստի երկրորդ կարևոր արդյունքը հանդիսացել է Կիպրոսի երկրորդ խոշոր բանկ Laiki Bank-ի (Ժողովրդական բանկ) վերակառուցման մասին որոշումը:

Կիպրական բանկերը բոլոր օպերացիաները կասեցրել են մարտի 15-ից: Ակնկալվում է, որ նրանք կբացվեն մարտի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս