Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ամփոփեց այս տարվա ընդունելության արդյունքները` խուսափելով համեմատությունն անել նախորդ տարվա հետ, քանի որ անցյալ տարի տասներկուամյա դպրոցական համակարգի ներդրման պատճառով առաջին կուրսեցիների ամենափոքրաթիվ ընդունելությունն է եղել` շուրջ 800 ուսանող:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունել է կարդինալի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` արձանագրելով, որ Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների պատմականորեն նվիրագործված հարաբերություններն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ:
Կողմերը կքննարկեն երկու երկրների համագործակցության հեռանկարները:
Իր համաձայնությունը մեկ օրվա ընթացքում հերքող պաշտոնական Բաքվի պահվածը թերևս պիտի մտահոգի հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր տարածաշրջան կատարած վերջին այցի վերահաստատել են, որ Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ բոլոր կողմերի հետ կա հստակ պայմանավորվածություն:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ընթացիկ աշխատանքային հարցեր:
Այդ նպատակով նա նախնական համաձայնություն է ձեռք բերել արտերկրում բնակվող ոմն Ալեքսի, Ալբերտի և Բագդանի հետ, որ մարդկանց շահագործելու, նրանց օրգանները` երիկամները վերցնելու նպատակով ինքը կհավաքագրի մարդկանց, կկազմակերպի նրանց տեղափոխումը Շրի Լանկա, և յուրաքանչյուր անձի դիմաց իրեն կվճարեն 2000 ԱՄՆ դոլար:
Ցուցադրությունը բաղկացած է չորս բաժնից, որոնցում ներկայացված են աղետից հետո ճապոնացի և օտարերկրյա ճարտարապետների կատարված աշխատանքները լուսաբանող լուսանկարներ, մանրակերտեր և տեքստեր։
Պայթյունի հետևանքով՝ վիրավորվել է երկու մարդ՝ մեքենավարն ու նրա օգնականը: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
«Ինտերակտիվ TV»-ում արդեն փոխվել է տնօրենը` Արթուր Միքայելյանի փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Եսայանը:
Ամփոփվել են «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցութի արդյունքները: Լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի է արժանացել Սերգեյ Լոզնիցայի (Գերմանիա/ Ռուսաստան/ Լատվիա/ Նիդեռլանդներ/ Բելառուս) «Մշուշում» ֆիլմը:
Ըստ լրատվամիջոցների` նախորդ ցերեկը եւ գիշերը Դամասկոսում եւ նրա մերձակայքում դաժան մարտեր են ընթացել կառավարական զորքերի եւ ընդդիմության միջեւ:
Յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար: Աչքի ծայրով հետեւել, թե ով է ներկա բողոքի այս կամ այն ակցիային, ով բացակա, չափազանց նեղացնում է բողոքող մարդու նպատակը:
«Մեղադրել կարելի է նրանց, ովքեր ոչ թե սխալվում են, այլ ճիշտ ժամանակին իրենց սխալները չեն ուղղում»:
Փոխանցումն իրականացվել է բարի կամքի դրսեւորմամբ՝ փոխադարձության հիման վրա՝ հիմք ընդունելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հայտագիրը, ինչպես նաեւ՝ ՀՀ արդարադատության նախարարի եւ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Գնացինք Սիրիայում «Արմավիա»-ի գրասենյակ, ասացին՝ թռիչքի ժամկետները դեռ հստակ չեն՝ հուլիսի 2-ին կամ 6-ին կլինի, գինը մոտ՝ 670 դոլար է, այդ գինը շատ-շատ էր, որոշեցինք ավտոբուսով գալ. տեղյակ եք ներկայումս Սիրիայում տիրող իրավիճակին, Թուրքիայի սահմանից հետ վերադարձանք»։
Համանախագահները վերահաստատել են, որ օդանավակայանի գործունեությունը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն փոխելու պահանջներին սատարելու նպատակով և կողմերին կոչ են արել գործել միջազգային իրավունքի և իրենց տարածքների վրայով կատարվող թռիչքների առկա պրակտիկայի համաձայն։
Անթույլատրելի է, երբ որևէ հայի մերժվում է հայաստանյան քաղաքացիություն տալը: Էլ առավել անընդունելի է, երբ քաղաքացիություն չի տրվում արցախյան պատերազմում էական ներդրում ունեցող հրամանատարին:
Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից և պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Բանակցությունների օրակարգում են եղել վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված ջանքերը:
«Դատափորձաքննության արդյունքում պարզվել է, որ վարկածը, ըստ որի մեր ինքնաթիռը, ինչպես նախկինում պնդվում էր, թե խփվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից, հերքվում է», – ասվում է թուրքական ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:
Մասնագետները համարում են, որ մագնիսական փոթորիկը կլինի չափավոր ուժգնության: Այդուհանդերձ, այն կարող է ազդել մարդկանց հատկապես սրտի եւ ճնշման հետ խնդիրներ ունեցողների ինքնազգացողության վրա:
Նա տեսանկարահանումներ կատարելիս չի ներկայացել որպես լրագրող, լրագրողին հատուկ տարբերիչ նշան չի կրել, նրա օգտագործած տեսախցիկը նույնպես տարբերանշան չի ունեցել:
«Հակամարտության լուծումը պետք է համապատասխանի Հայաստանի և Ադրբեջանի շահերին, հիմնվի ուժ չկիրառման հիմնարար սկզբունքերի վրա, հարգի տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը և պահպանի ազգային ինքնորոշման իրավունքը»:
Ոլորտի հիմնախնդիրներին և բերքահավաքի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով, այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ է մեկնել ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Նա տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
Ռուսաստանը բազմիցս աջակցություն է հայտնել Անանի ծրագրին, որը ենթադրում է հրադադարի հաստատում իշխանությունների եւ զինված ընդդիմության կողմից եւ քաղաքական երկխոսություն:
Համանախագահները ներկայացրել են նաև Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները:
Օրաթերթը գրել էր, թե Վալենտինա Մատվիենկոն «Հին էրիվան» ռեստորանում իր պատվին տրված ճաշի ժամանակ, Ղարաբաղին առնչվող բավականին հետաքրքիր մեսիջ է հղել:
ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը «Հարսնաքարի» հարցով արտահերթ նստաշրջան գումարելու համար ընդամենը կարողացել է հավաքել 21 ստորագրություն:
«Ինձ համար ուղղակի անհասկանալի է իշխանությունների անտարբերությունը այնպիսի սարսափելի երևույթի հանդեպ, ինչպիսին բարեգործությունն է` որպես ընտրակաշառք»: