Հմայակ Հովհաննիսյանը կփորձի ինքնամաքրվել ու կրկին կառաջադրվի

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել և դրանով իսկ մաքրել իր քաղաքական-հասարակական կենսագրության մեջ առկա բիծը:
Հմայակ Հովհաննիսյանը հավելեց, որ առաջադրվելու խնդրանքով իրեն դիմել են Հայաստանի քաղաքագետների միության անդամներն ու շարքային քաղաքացիներ:
«Եվ հիմնական փաստարկը, որ նրանք բերում են, այն է, որ դա միակ ձևն է՝ մաքրվելու այն սխալ քայլից, որ ես կատարեցի մասնակցելով ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով»,- ասաց նա:
Ի պատասխան այն հարցի, թե ինչպես պատահեց, որ 20-ամյա քաղաքական գործունեության փորձ ունեցող անձը նման սխալ քայլ կատարեց, ինչպես ինքն է ձևակերպում, Հմայակ Հովհաննիսյանն ասաց.« Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում և ինչպես ռուսներն են ասում՝ чужая душа – потемки (չգիտես, թե ուրիշի մտքին ինչ կա): Եվ այնուամենայնիվ, մեղադրել կարելի է նրանց, ովքեր ոչ թե սխալվում են, այլ ճիշտ ժամանակին իրենց սխալները չեն ուղղում»:
Նշենք, որ Հմայակ Հովհաննիսյանը հավանաբար կառաջադրվի երկու մեծամասնական ընտրատարածքներից մեկում՝ կամ Գյումրու 35, կամ Երևանի 1 ընտրատարածքում, եթե այնտեղ պատգամավորի լրացուցիչն ընտրություններ անցկացվեն:

 

Տեսանյութեր

Լրահոս