Արտահերթ նստաշրջան չի հրավիրվի

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը «Հարսնաքարի» հարցով արտահերթ նստաշրջան գումարելու համար ընդամենը կարողացել է հավաքել 21 ստորագրություն: Այս մասին տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալիկ Արզումանյանը:
Հիշեցնենք, որ արտահերթ նստաշրջան գումարելու համար անհրաժեշտ էր 44 ստորագրություն: Սակայն պարզվում է, որ նախաձեռնությանը միացած խորհրդարանական 4 խմբակցությունների ոչ բոլոր պատգամավորներն են ստորագրել արտահերթ նիստ գումարելու ձևաթուղթը: Օրինակ՝ ԲՀԿ-ի 37 պատգամավորներից ընդամենը 7-ն են ստորագրել: Մյուսներն, ըստ ԲՀԿ գործիչների պատճառաբանության, բացակայում են երկրից և չեն կարողացել միանալ ստորագրահավաքին: Արդյունքում` «Հարսնաքարի» գործով արտահերթ նիստ չի գումարվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031