Ադրբեջանը հերքական անգամ հետ է կանգնում իր խոսքից
ԵԱՀԿ համանախագահները հայտարարել էին, որ Ադրբեջանըհամաձայնելէհրաժարվելքաղաքացիականինքնաթիռներինկատմամբուժկիրառելուսպառնալիքներիցևպատրաստակամությունէհայտնելբոլորհարցերըլուծելդիվանագիտականճանապարհով, ինչը գրված է նաև ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում: Եվ ահա հայտնի է դառնում, որ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե «միջազգային իրավունքի համաձայն Ադրբեջանի գրավյալ տարածքների վրայով թռիչքներն անօրինական են»: Իր համաձայնությունը մեկ օրվա ընթացքում հերքող պաշտոնական Բաքվի պահվածը թերևս պիտի մտահոգի հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր տարածաշրջան կատարած վերջին այցի վերահաստատել են, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեությունը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն փոխելու պահանջներին սատարելու նպատակով, և կողմերին կոչ էին արել՝ գործել իրենց տարածքների վրայով կատարվող թռիչքների առկա պրակտիկայի համաձայն:
Տեղեկացրել էինք այն մասին, որ համաձայն ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի` Ադրբեջանըհամաձայնելէհրաժարվելքաղաքացիականինքնաթիռներինկատմամբուժկիրառելուսպառնալիքներիցևպատրաստակամությունէրհայտնելբոլորհարցերըլուծելդիվանագիտականճանապարհով: Իսկ այժմ հայտնի է դառնում, որ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե «միջազգային իրավունքի համաձայն Ադրբեջանի օկուպացված տարածքների վրայով թռիչքներն անօրինական են»: Իր համաձայնությունը մեկ օրվա ընթացքում հերքող պաշտոնական Բաքվի պահվածը թերևս պիտի մտահոգի հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր տարածաշրջան կատարած վերջին այցի վերահաստատել են, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեությունը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն փոխելու պահանջներին սատարելու նպատակով, և կողմերին կոչ էին արել՝ գործել իրենց տարածքների վրայով կատարվող թռիչքների առկա պրակտիկայի համաձայն: