Քոֆի Անանը Սիրիայի հարցով մեկնելու է Մոսկվա

ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ հաջորդ շաբաթ այցելելու է Մոսկվա, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Ինչպես հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ալեքսանդր Պանկինը, Քոֆի Անանը Մոսկվա է ժամանելու, որ շփվի Ռուսաստանի ղեկավարության հետ:
Ռուսաստանը բազմիցս աջակցություն է հայտնել Անանի ծրագրին, որը ենթադրում է հրադադարի հաստատում իշխանությունների եւ զինված ընդդիմության կողմից եւ քաղաքական երկխոսություն: Ժնեւում հունիսի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների արտգործնախարարները արտահայտվել են Սիրիայում անցումային կառավարություն ձեւավորելու օգտին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031