Արդեն Պաշտպանության նոր նախարար է նշանակվել գեներալ Ֆահեդ Ջասեմ ալ-Ֆերաջը: Վերջին տեղեկություններով, մայրաքաղաքում դարձյալ միանգամից 5 պայթյուն է տեղի ունեցել բանակային այն դիվիզիայի տեղակայման վայրի մոտ, որի հմարանատարը նախագահ Բաշար ալ-Ասադի եղբայր Մահերը:
Ապահովագրության հետ խնդիրներ ունեցող Հարավային Կորեան հնարավորություն չունի ներկրել իրանական նավթ:
Նշենք, որ Van Times-ը 2010-ի սեպտեմբերին՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ անկացնելուց օրեր առաջ, սկսել էր տպագրվել նաեւ հայերեն, սակայն դադարել էր տպագրվել, երբ մահացավ նրա սեփականատեր Ազիզ Այքաչը:
Սյաոյու Ժաոն վստահեցրել է նախագահ Սերժ Սարգսյանին, որ բանկը նույնպիսի ջանադրությամբ կշարունակի աշխատանքները Հայաստանում եւ հավատարիմ կլինի իր հանձնառությանը:
Ադրբեջանի քաղաքացիներն Իրանում ձերբակալվել են մայիսի 2-ին, ինչից հետո Ադրբեջանը 5 նոտա է հղել Իրանին: Իրանական լրատվամիջոցները պնդում են, թե Ադրբեջանի քաղաքացիները մեղադրվում են Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեջ, ինչի համար նրանց սպառնում է մահապատիժ:
Միությունը դիմել է նաև ՀՀ Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարություններ` խնդրելով ՀՀ դեսպանատան, եկեղեցական կառույցների և սիրիահայ համայնքի համապատասխան մարմինների միջոցով տեղեկացնել սիրիահայերի շրջանում ՏՀՏ և ԲՏ ոլորտի մասնագետներին հայրենիքում աշխատելու առաջարկի մասին:
Ընտրություններին նախատեսվում է շուրջ 80 դիտորդների մասնակցություն ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Հունգարիայից, Բուլղարիայից, Իսրայելից, Արգենտինայից, Ուրուգվայից եւ այլ երկրներից:
ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը հայ մասնագետին շնորհել է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ:
Նախարարությունը այսօր պարզաբանում կտրամադրի՝ կապված կառավարության դիմումի հետ, որով, ըստ տարածված լուրերի, «Ծառուկյան» բարեգործական հիմնարկի անվճար երթուղին, ըստ էության, անօրինական է ճանաչվում:
Հայկական կողմը հայտնել է կատարվածին անմասն լինելու մասին: «Եթե նրա վիրավորվելը հակառակորդի սադրիչ գործողությունների արդյունք է, ապա անկախ նրանից, թե որտեղ է կատարվել դեպքը, մեղքն ամբողջությամբ ադրբեջանական կողմինն է», ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակը:
Բողոքի գործը կքննվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում
Ավերվել են հայերին պատկանող հարյուրավոր տապանաքարեր, մահացածների ոսկորները ցաքուցրիվ են արվել:
Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ ինքնասպանություն գործած երիտասարդը Երևանի բնակիչ 31-ամյա Տ. Մինասյանն է:
Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն այն պահին, երբ շենքում ընթացել է նախարարների հանդիպումը հետախուզական ծառայության ղեկավարության հետ: Տեղեկություններ կան այն մասին, որ հանդիպման այլ մասնակիցներ ևս լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում:
Ըստ հաղորդագրության, այսօր ժամը 03.35-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Ղրիմի իշխանությունները առաջարկում են «հավասարեցնել» Ղրիմի ինքնավար հանրապետության Սահմանադրությունը Ուկրաինայի սահմանադրության հետ և Բարձրագույն խորհրդին օրենսդրական խանաձեռնությունների իրավունք տալ:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Թեհրան-Երևան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա, և ինքնաթիռի անձնակազմը ոստիկանություն է պահանջում:
Նախատեսված էր, որ առաջին թռիչքը պետք է կայանար ընթացիկ ամսվա կեսին: Սակայն այն հետաձգվել է տեխնիկական պատճառներով, մասնավորապես` ինքնաթիռի տեխնիկական սպասարկման շուրջ պայմանագրի կնքման առնչությամբ:
Հիշեցնենք որ նորանշանակ դեսպանը փոխարինել է Հանս-Յոխեն Շմիդտին, ով բավականին ակտիվ դիվանագետ էր ու լավ հարաբերություններ էր ստեղծել Հայաստանում:
Վերացնելով գողականությունը՝ Վանո Սիրադեղյանը ոստիկաններին դարձրեց գողականներ, գողական օրենքներով շարժվող պետական պաշտոնյաներ: Ու հենց այդ տարիներին էր, որ ոստիկանությունը՝ ինքը կոչված լինելով պայքարել հանցագործությունների դեմ, ինքն էր դարձել ամենամեծ հանցագործը:
Հայտնի է, որ միկրոավտոբուսը եղել է ներքին երթուղու, եւ ուղեւորները զբոսաշրջիկներ չեն եղել։ Այդ երթուղով Ջավախքից քաղաքացիները ուղեւորվում են դեպի Աջարիա՝ Բաթում։
Սրընթաց վերելքից հետո ամերիկյան արժույթը վերջին շաբաթվա ընթացքում նույնպիսի տեմպերով սկսեց անկում ապրել։
Մեծ կողպեքով փակ գտա նաեւ հորաքրոջս աղջկա տան դուռը` Կողբ գյուղում:
Կանադացի խորհրդարանականները ներկայացրել են իրենց գաղափարը` Կանադա վերադառնալուն պես նախաձեռնելու «Լեռնային Ղարաբաղի ընկերներ» կոչվող խումբ, ինչը մեծ ոգեւորությամբ է ընդունվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից:
Նշենք, որ ԲՀԿ-ից՝ մի շարք տրանսպորտային կազմակերպությունների անունից, հայտարարել էին, որ պատրաստ են վարորդներին աշխատանքի ընդունել:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչների միջև նման հանդիպումները շարունակելու մասին. 2012թ. նախատեսված է ևս մի քանի նման միջոցառում:
Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հուլիսի 16-22-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 19260.95 (-605.97), բացթողնման գին` 20935.81(-658.67), ԱՐԾԱԹ` գնման գին` 331.63 (-12.71), բացթողնման գին` 360.47 (-13.81), ՊԼԱՏԻՆ` […]
Նշվում է, որ Անկարայի քաղաքապետի կայքը հարձակման է ենթարկվել, քանի որ քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը խոստացել էր ձերբակալել տալ RED HACK-ի անդամներին:
Գերմանիան մյուսներից ավելի լավ գիտի, թե ցեղասպանությունը ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ զոհերի եւ հանցագործների համար:
Ի դեպ, ըստ օրենքի, եթե թույլտվություն ստանալուց հետո առաջին տարվա ավարտին օգտագործվում է հատկացված համարային շարքի 60%-ից պակասը, ապա օգտագործումը համարվում է ոչ արդյունավետ և ՀԾԿՀ-ն կարող է տրամադրված համարային շարքից հետ վերցնել չօգտագործված համարները: