
Ճապոնացի ճարտարապետները Հայաստանում ցույց կտան՝ ինչպես վերականգնել աղետի գոտիները

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում հուլիսի 17-ից մեկնարկում է «Ցուցահանդես 3.11- Ինչպես էին ճապոնացի ճարտարապետները հաղթահարում Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները» խորագրով շարժական ցուցահանդեսը, որը կտևի մինչև օգոստոսի 12-ը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից, ցուցահանդեսի նպատակն է Ճապոնիայի փորձով այցելուներին ծանոթացնել ճապոնացի և օտարերկրյա ճարտարապետների գործունեությանը աղետի գոտու վերականգնման գործում:
Ցուցադրությունը բաղկացած է չորս բաժնից, որոնցում ներկայացված են աղետից հետո ճապոնացի և օտարերկրյա ճարտարապետների կատարված աշխատանքները լուսաբանող լուսանկարներ, մանրակերտեր և տեքստեր։
Առաջին փուլ. արձագանք արտակարգ իրավիճակին
Երկրորդ փուլ. ապահովում ժամանակավոր կացարաններով
Երրորդ փուլ. վերակառուցման ծրագիր, արտասահմանյան նախագծեր
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատունը, Ճապոնական հիմնադրամը, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը՝ հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնի մասնակցությամբ: