Վրաստանի վարչապետը այցով Բաքվում է

Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին այցով գտնվում է Ադրբեջանում: Սա նրա առաջին աշխատանքային այցն է Ադրբեջան` վարչապետի կարգավիճակով, գրում է «Գռուզիա online»-ը: Այցի ընթացքում Մերաբիշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովի հետ: Կողմերը կքննարկեն երկու երկրների համագործակցության հեռանկարները:

Մերաբիշվիլին Սահակաշվիլիի թիմի առանցքային դեմքերից է, ով ՆԳՆ-ն ղեկավարում է 2004-ի հուլիսից: Նրա ղեկավարության ընթացքում ՆԳ համակարգում արմատական փոփոխություններ են կատարվել: Հիշեցնենք, որ Սահակաշվիլին Մերաբիշվիլիին վարչապետ է նշանակել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ:

Տեսանյութեր

Լրահոս