Թուրքերը պաշտոնապես ընդունեցին սեփական սուտը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարել է, որ Սիրիան չի ոչնչացրել թուրքական RF-4E ռազմական օդանավը, որը հունիսի 22-ին թուրքական «Էրխաչ» ավիաբազայից օդ էր բարձրացել և անհետացել Միջերկրական ծովում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Դատափորձաքննության արդյունքում պարզվել է, որ վարկածը, ըստ որի մեր ինքնաթիռը, ինչպես նախկինում պնդվում էր, թե խփվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից, հերքվում է», – ասվում է թուրքական ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:
Թուրքական RF-4E կործանիչը հունիսի 22-ին անհետացել էր ռադարների էկրաններից՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում:
Անմիջապես միջադեպից հետո Անկարան հայտարարել էր, որ ռազմական ինքնաթիռը խփվել է սիրիական ՀՕՊ ուժերի կողմից: Սակայն հետագայում թուրքական պաշտոնական անձիք ընդունեցին, որ օդանավը խփող հրթիռի հետքեր չեն հայտնաբերվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031