Չորրորդ տուրից հետո հայ գրոսմայստերը վաստակել է չորս միավոր եւ ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոյի ու ռուսաստանցի Անդրեյ Ռիչագովի հետ գլխավորում է աղյուսակը:
Իսկ հուլիսի 9-ին էլ գյուղացիներից մեկին են ծեծի ենթարկել գյուղապետին ձայն տալու համար:
Տարերքի հետեւանքով առնվազն երեք հայ էր մահացել:
Ավելի քան երեք տարի անլույս ապրող Մհերն ասում է, որ հայերը լավն են, իսկ թուրքերը` վատը: Ամենաշատը սիրում է մորը, իսկ ամենաշատն ատում է թուրքերին: Տասը տարեկան Մհերը շատ խելացի մարդ է, բայց սովորում է գիշերօթիկ դպրոցում: «Տուն» գալիս է միայն շաբաթ-կիրակի օրերին, որտեղ անգամ ամեն օր մոմի լույսով խավարը հաղթահարելու հնարավորություն չկա: Բոլորին սիրում […]
Այդ թվում՝ վրաերթի 329 դեպք, ինչի հետեւանքով 36 մարդ զոհվել է, 313-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հարցազրույց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ – «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, 2002-ից սկսած ի՞նչ ենթակառուցվածքներ է ստեղծել` տեխնոլոգիաների կատարելագործումը խթանելու համար: – Հիմնադրամն ընդհանրապես հանդիսանում է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման գործակալություն: Այն ամենամեծ ձեռնարկությունն է, որն իր հետ բերել է ոչ միայն մշակույթ, այլ նաեւ կոնկրետ արդյունք է ունեցել ոլորտի զարգացման հարցում: Աշխատանքի ամենակարեւոր […]
Արդեն երեք օր է` Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրարանցում է: Տեղի բնակիչների փոխանցմամբ` Կապանի ջրամատակարարումը վտանգված է, քանի որ նոր հանքավայր է կառուցվում քաղաքի Ջրառի տարածքում: Տեղացիների ասելով` այս օրերին այդ տարածքում աշխատում է երկու տրակտոր: Նրանց ասելով` հողաքանդման աշխատանքների հետեւանքով Կապանի ջրի որակը ոչ միայն իջել է, այլեւ լուրջ վտանգ կարող է առաջանալ բնակիչների առողջության […]
14-ամյա տղան սեռական բնույթի բռնի ոտնձգություն է կատարել 8-ամյա տղայի նկատմամբ Հուլիսի 6-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում դաժան դեպք է տեղի ունեցել` 8-ամյա տղա երեխայի հանդեպ 14-ամյա տղայի կողմից սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել: Գյուղի որոշ բնակիչներ մեզ հետ զրույցում պնդում էին, որ բռնաբարություն է տեղի ունեցել, սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց` դրանք որակվել […]
Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը, ամենայն հավանականությամբ, դեռեւս 4 շաբաթ կմնան հիվանդանոցում: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Մարկին եւ Գրիգորին բուժող բժիշկ Արթուր Մամբրեյանը: «Նրանց վիճակը համարվում է ստաբիլ, սակայն ինչ-որ մեկին առանձնացնել եւ առողջական վիճակը համարել ավելի լավ` կդժվարանամ, քանի որ երկուսի վիճակն էլ լուրջ է, եւ […]
Նունիկ Հովհաննիսյանի` Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «տունն» ավելի շատ հասարակական վայր է: Դժվար է ընկալել, թե ով ում բարեկամն է, բայց մի բան հաստատ է` Նունիկն ունի 5 երեխա, 11 թոռ, հիվանդ եղբայր, հիվանդ եղբոր անմայր երկու երեխա ու մի ամուսին: Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող Նունիկի բնակարանում ապրում են քսան հոգով ու նրանց տան մթնոլորտն ավելի շատ […]
ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է անում բոլոր անդամ-պետություններին օգտագործել տնտեսա-բնապահպանական հարթությունները` որպես վստահության միջոց հակամարտությունների գոտիներում կողմերի միջեւ համագործակցության հաստատման եւ ամրապնդման համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը մտել է եզրափակիչ փուլ, ինչը որոշակի ակտիվություն է առաջացրել նաեւ հայաստանյան հասարակական-քաղաքական, լրատվական դաշտում:Դա, սակայն, եւս մեկ անգամ վկայում է Լեռնային Ղարաբաղում կատարվող ցանկացած իրադարձության, այդ թվում եւ առաջին հերթին` նախագահական ընտրությունների վերաբերյալ Հայաստանում ձեւավորված մակերեսային ընկալումների, պատկերացումների ու մոտեցումների մասին: Ղարաբաղյան իրականությունն` ընդհանրապես, նախագահական ընտրությունները` […]
Հուլիսի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ մի ուշագրավ հայտարարություն է արել, որը պատշաճ ուշադրության չարժանացավ մամուլում: Հատկապես՝ տնտեսական թեմաները լուսաբանող լրագրողների կողմից։ Ըստ «Մեդիամաքսի», վերը նշված ճեպազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է. «Վերջերս Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության` պետությունների ղեկավարների գագաթաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում […]
Կիրակի օրը` հուլիսի 8-ին, Վանաձորում ավարտվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը: Մեր տեղեկություններով, Գերագույն ժողովի արդյունքում ՀՅԴ Գերագույն Մարմնի (ԳՄ) նորընտիր կազմում ընդգրկվել են ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի նաեւ որպես ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության եւս երկու պատգամավորներ` Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը, ինչպես նաեւ ԳՄ նախկին անդամներ Արսեն Համբարձումյանը, […]
– Ձեր կարծիքով` ինչո՞ւ այդքան մեծ դժգոհության ալիք ծավալվեց «Հարսնաքարում» զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության դեպքից հետո: Չէ՞ որ Հայաստանում պաշտոնյաների բարեկամների կամ թիկնապահների կողմից ծեծի կամ սպանության դեպքեր էլի են եղել: – Դա կախված է նաեւ հասարակությունից, մենք այժմ քաղաքացիական հասարակություն ստեղծելու գործընթացում ենք: Երբ հասարակությունը նման դեպքերի համար բողոքում, պայքար է ծավալում, այդ […]
Հայաստանը մեկն է այն 167 պետություններից, որ միացել է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, եւ ենթակա է մարդու իրավունքների կոմիտեի կողմից կանոնավոր ստուգումների:
ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը տեղափոխվել է կուսակցության Կենտրոն կառույցի տարածք: Կուսակցության փոխնախագահներն ու բոլոր մյուս պատասխանատուները հանգրվանել են Երեւան-նախագիծ ինստիտուտի շենքում գտնվող կառույցում: Իսկ այս օրերին բուռն շինարարություն է ընթանում կենտրոնական մասնաշենքում: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին հրդեհվել էր այդ շենքի տանիքը: Հրդեհը մարելու համար հրշեջների բաց թողած ջուրը վնասել էր շենքի պատերը, հատակն ու կտուրը: Եվ […]
Այս օրերին Հայաստանում ամենաակտուալ թեման դարձել է օլիգարխիայի դեմ պայքարը: Բնականաբար, այն առաջին հերթին ուղղված է ընդդեմ «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի, սակայն շարունակվելու, գեներացվելու դեպքում ուղղվելու է ընդհանուր առմամբ օլիգարխիայի դեմ: Թե որքանով այդ պայքարը հաջողությամբ կավարտվի` այս պահին դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ դա անխուսափելի ճանապարհ է, որով պետք է անցնի Հայաստանը, […]
Արմեն Ռուստամյանը վերընտրվել է որպես Գերագույն մարմնի ներկայացուցիչ:
Քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 08:00-ից մինչեւ 20:00: Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 22-ին:
Տարերքի հետեւանքով առնվազն երեք հայ էր մահացել` 19-ամյա Շումիտի Գրիգորի Գալստյանը. Լիդիա Ստեփանի Շահբազյանն եւ Հովհաննես Գրիգորի Շահբազյանը: Նրանց տարիքն ու քաղաքացիությունն առայժմ հայտնի չէ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Օգնության հավաքագրումը մեկնարկում է հուլիսի 10-ից:
Ավելի վաղ այսօր Անանը Դամասկոսում բանակցել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը տեղեկացրեց, որ բանակցությունները դեռ շարունակվում են:
Բոլոր այն տնտեսավարողները, ովքեր տարիներով շինհրապարակի են վերածում քաղաքի այս կամ այն հատվածը, պետք է պատասխանատվություն կրեն իրենց անգործության համար:
Այս տարի ծրագրին կմասնակցի 75 ուսուցիչ 12 երկրից’ Ռուսաստան’ 16, Եգիպտոս’ 1, ԱՄՆ’ 5, Ավստրալիա’ 3, Աբխազիա’ 8, Լիբանան’ 5, Մեծ Բրիտանիա’ 5, Սիրիա’ 17, Վրաստան’ 5, Ուկրաինա’ 2, Ֆրանսիա’ 1:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ տարեվերջին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Երևան կատարած այցի ժամանակ արդյունավետ քննարկումներ և բազմաթիվ ոլորտներում փոխշահավետ համագործակցության պայմանավորվածություններ են եղել:
Թուրքիան ուշադրությամբ հետևում է Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի շուրջ զարգացումներին. հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
«Հենց Օլանդի կուսակցությունն է (Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցություն) առաջարկել Ֆրանսիայի Սենատի օրակարգ մտցնել «Հայերի ցեղասպանության» ժխտումը քրեականացնող օրինագիծը»,- ասել է նա: