ԱԳՆ. Դամասկոսում Հայաստանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով

Սիրիայում Հայաստանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Դամասկոսում Հայաստանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով, ոչ մի միջադեպ չի գրանցվել», – նշել է նա:

Ըստ լրատվամիջոցների` նախորդ ցերեկը եւ գիշերը Դամասկոսում եւ նրա մերձակայքում դաժան մարտեր են ընթացել կառավարական զորքերի եւ ընդդիմության միջեւ: Ինչպես Al Jazeera-ին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փոխհրաձգությունը շարունակվում է Մայդան, Զախրա, Էլ Կազազ, Սինաա եւ Քֆար Սուսա թաղամասերում: Փողոցները շրջափակված են անվտանգության ուժերի կողմից:

Ըստ ընդդիմադիր աղբյուրների տեղեկությունների` Դամասկոսում զոհվել է 16 մարդ, որոնցից 5-ը` Թադամունում, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031