
Քուրդ զինյալները պայթեցրել են թուրքական բեռնատար գնացքը

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները Գազիայնթեփի Իսլահիյե շրջանով անցնող երկաթուղու վրա ռումբ են տեղադրել, որի վրա պայթել է մի բեռնատար գնացք:
Միջադեպը գրանցվել է երեկ՝ տեղական ժամանակով ժամը 15.45-ին, երբ Իսքենդերուն ուղևորվող բեռնատար գնացքը հայտնվել է երկաթուղու տվյալ հատվածում: Նախնական տվյալներով՝ ռումբը գործի է դրվել հեռակառավարման միջոցով:
Պայթյունի հետևանքով՝ վիրավորվել է երկու մարդ՝ մեքենավարն ու նրա օգնականը: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոց: