
Ucom-ը կլանեց իր հերթական մրցակցին` «Ինտերակտիվ TV»-ին

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 11-ի նիստում հավանություն է տվել Ucom ընկերության կողմից «Ինտերակտիվ TV» ընկերության 100 % բաժնոտոմսերի ձեռքբերմանը: Նշենք, որ «Ինտերակտիվ TV»-ի բաժնետոմսերի 70%-ը պատկանում է Պավլիկ Մարգարյանին, իսկ 30%-ը` Կարեն Մարգարյանին: «Ինտերակտիվ TV»-ն, ինչպես եւ Ucom-ը, առաջարկում է թվային հեռուստալիքների եւ ինտերնետ ծառայություններ, սակայն առավել մասնագիտացել էր հեռուստաալիքների մատակարարման ոլորտում: Շատերի կարծիքով` «Ինտերակտիվ TV»-ն փորձում էր այլընտրանք ստեղծել շուկայում արագ առաջխաղացում ապրող Ucom-ին: Ի դեպ` Ucom-ի կողմից սա արդեն շուկայում երրորդ կլանումն է` NetSys-ից եւ iCON Communications-ից հետո:
Նշենք, որ «Ինտերակտիվ TV»-ում արդեն փոխվել է տնօրենը` Արթուր Միքայելյանի փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Եսայանը: Սակայն ընկերությունների պաշտոնական կայքէջում դեռեւս տեղեկատվություն չկա գործարքի մասին: