Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀԱԿ-ը միշտ հայտարարել է, թե պայքարում է իշխանության դեմ: Այժմ Գյումրիում ո՞վ է իշխանության այն ներկայացուցիչը, ում դեմ ՀԱԿ-ը կարող է պայքարել: 168.am-ի այս հարցին ի պատասխան, ՀԱԿ Գյումրիի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանն ասաց. «Իշխանության թեկնածուն նա է, ով իր ընտրարշավը սկսել է Բաղրամյան 26-ից: Մի՞թե պարզ չէ, թե ով է նա, երբ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ իրենք աջակցելու են Սամվել Բալասանյանին: Իշխանության թեկնածուն էլ ո՞նց է լինում, պոզով ու պոչո՞վ»:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կկայանա օլիմպիականների դիմավորման պաշտոնական արարողությունը։
Այս տարի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անցկացվել է բանակցային երեք փուլ՝ ապրիլի 14-ին՝ Ստամբուլում, մայիսի 23-24-ը՝ Բաղդադում, հունիսի 18-19-ը՝ Մոսկվայում:
Շեկվետիլի, Ուրեկի, Չակվի, Գրիգոլետի և, իհարկե, Քոբուլետի։ Ամռան ամիսներին այս քաղաքներում այնքան հայ կա, որ մտածում ես՝ Հայաստանում մարդ չի մնացել։
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել վերջերս թուրքերի կողմից շրջանառության մեջ դրված և հայկական լրատվամիջոցներով տարածված մի հայտարարության շուրջ: Խոսքը թուրք երկրորդական պաշտոնյայի՝ Տրապիզոնի նավահանգստի տնօրենի, հայտարարություններն էին այն մասին, թե իբր Տրապիզոնի նավահանգիստը պատրաստ է ընդունել Հայաստանի համար նախատեսված և ճանապարհել Հայաստանից եկող բեռները:
Կապիցան եղել է նաև «Գիտության աշխարհում» ամսագրի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև 40 տարի վարել է «Անհնարինն` ակնհայտ» հաղորդաշարը:
2008 թ.-ի օգոստոսից ի վեր Ճապոնիան և Հյուսիսային Կորեան պետական մակարդակով հանդիպումներ չեն ունեցել թշնամական անցյալի, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի և 1970-80-ական թվականներին Ճապոնիայի քաղաքացիների առևանգման պատճառով:
168.am-ը ՀՀ ոստիկաության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանից այսօր փորձեց պարզել՝ արդյո՞ք այս սպանության գործով նոր մանրամասներ բացահայտվե՞լ են: Պարզվեց՝ ոչ: Մալխասյանը նշեց՝ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած ժամանակահատվածում համապատասխան բաժիններ քաղաքացիների կողմից ուղղված 11055 դիմումներից դիմում-բողոքներն են եղել 21-ը, որից 8-ը` կրկնակի:
«Համաճարակային վիճակը հանգիստ է: Չկան մասսայական աղիքային հիվանդության կամ այլ համաճարակներով հիվանդացած մարդկանց դեպքեր: Սեզոնային ոչ մի համաճարակի ահազանգ չկա»:
«Տնակը կարտոնից է, իրենք շատ ծանր վիճակում ապրող ընտանիք են: Թերեզան գնացել էր կով կթելու, տանը երեխաներն են եղել: Գազի անսարքության պատճառով մի էնպիսի հրդեհ է բռնկվել, որ փոքրիկ երեխային մի կերպ բոցերի միջից դուրս են հանել: Դեմիկն ամբողջությամբ մոխիր է դարձել: Հենց հիմա երեխեքը բաց երկնքի տակ կանգնած են, իսկ Թերեզան ծանր այրվածքներ է ստացել, ամբողջ դեմքն այրվել է»,- 168.am-ին տեղեկացրին Արբատ գյուղի բնակիչները:
Ավելի վաղ, Տիմոշենկոն արդեն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Այժմ նա մեղադրվում է 1990-ականներին հարկերի վճարումից խուսափելու մեջ: Այս գործով դատավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգվել է Տիմոշենկոյի մոտ առկա ողնաշարային ճողվածքի պատճառով, որի բուժման նպատակով նա այժմ գտնվում է Խարկովի հիվանդանոցում:
«Ամեն անգամ զոհ տալով ղեկավարին՝ հնարավոր չէ փրկել ստեղծված իրավիճակը: Հարկավոր է կարևորագույն իշխանության փոփոխություն՝ ղեկավարման ամբողջական համակարգի կապիտալ նորոգում: Իրականում կառավարությունը բոլոր հնարավոր նախագծերը չի իրականացրել, այսպիսով, իրոք, հարկավոր են փոփոխություններ, սակայն այս դեպքում, կարծում եմ, սա ուղղակի դատարկ աղմուկ է»,- ասում է Բագրատ Ասատրյան:
Այսօր ժամը 13.36-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.55-ի սահմաններում Սեւանա լճում մոտորանավակ է շրջվել, որում գտնվել են 3 քաղաքացիներ:
Հանդիսության պատվո հյուրերն են եղել Ամենայն Հայոց Հայրապետը և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանը: Կաթողիկոսին ուղեկցում էին Ռումինիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ Արևելյան թեմի, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի, Բուլղարիայի թեմակալ առաջնորդները:
«Դուք ընդունեք իմ բարի խորհուրդը և դիմեք այդ օրենքը մշակողներին»,- 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքը, որով նախատեսվում է Հայաստանից դուրս 6 ամսից ավելի բնակվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառել տուգանք, պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Սիրիահայ երեխաներին Հայաստան տեղափոխումն իրականացվել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահի ֆինանսական աջակցությամբ: Հայաստանում սիրիահայ երեխաները Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում կանցկացնեն իրենց ամառային հանգիստը:
Մեզ չի հետաքրքրում, թե «գիտություն» բառահիմքով կազմված բառերի հանդեպ ով ինչպիսի գենետիկ խորշանք ունի. անկեղծորեն՝ նույնիսկ տեղյակ չենք, թե ինչի մասին եք հարցնում, և չենք էլ ուզում իմանալ: Իսկ երկրորդ մասի առնչությամբ արձանագրենք, որ սիրաշահող և սիրաշահվող կողմերից մեկը պարտադիր իգական նախահիմք պետք է որ ունենա, դրանց կապը խանդողները՝ ևս:
«Չարագործը» կարողացել էր ԿՀՎ-ի կայքէջում ժամանակավոր փոխոխություն կատարել` հենց կայքի էջում առաջարկում էր բեռնել հատուկ ԿՀՎ-ի կողմից ստեղծած անտիվիրուսը, իսկ կայքի այցելուն, բնականաբար, գաղափար անգամ չէր կարող ունենալ, որ այդտեղ իրականում անտիվիրուսի փոխարեն՝ վիրուս է դրված: Բնականաբար, որևէ մարդ չէր կարող անգամ պատկերացում ունենալ, որ ԿՀՎ-ի կայքում ինչ-որ երրորդ մարդ կարող է տեղեկատվություն տարածել և կայքում փոփոխություններ կատարել:
«Առանց այդ էլ Հայաստանում մարդ չի մնացել, կարելի՞ է ամեն հնարավոր ձևերով ժողովրդին այնքան զզվեցնել, որ մնացած այդ փոքրաթիվ բնակչությունն էլ արտագաղթի: Ո՞րն է միտումը… Իշխանություններն ամեն ինչ անում են, որ ժողովուրդը Հայաստանում ապրելու հնարավորություն չունենա, մարդիկ իրենց կեցությունն ապահովելու համար մեկնում են օտար երկրներ, ու հիմա էլ օտար երկրներո՞ւմ են հայերի իրավունքների վրայով անցնում: Մի քանի տարի հետո Հայաստանում ապրելու են միայն պետական պաշտոն ու բիզնես ունեցողները»:
Օգոստոսի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ-Արմավիր ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ՄՄԶ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորուհին` 1963թ. ծնված Թերեզա Ալոյանը, տեղում մահացել է:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա, ես կարծում եմ, որ նա դեռ մեծ բարոյական պարտք և պարտավորվածություն ունի Երևանի քաղաքացիների նկատմամբ: Երբ մի պարտքը չի կատարվել, նա ավելի մեծ ավանսային պատասխանատվության է ենթարկվում, դա, կարծում եմ, ողջամտությունից դուրս գտնվող հարց է: Դա ասում է մի մարդ, ով ժամանակին շատ դրական է գնահատել Կարեն Կարապետյանի քաղաքապետ դառնալու փաստը»,- 168.am-ին ասաց Արտաշես Գեղամյանը:
Օգոստոսի 11-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Մ. Վ.-ից Լոռոիի մարզի դատախազին ստացվել է հաղորդում այն մասին, որ ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ`վախեցնելով ու բռնություն կիրառելով իր նկատմամբ:
«Ես համոզված եմ, որ իրեն թյուր տեղեկատվություն է ներկայացվել, քանի որ Սերժ Թանկյանը Թեղուտում չի եղել: Չեմ ասում, որ հանքավայրը չի վնասում բնությանը: Վնասում է, համոզված եմ: Ընկերությունն էլ չի ժխտում, որ վնասում է: Բոլորս էլ համոզված ենք, որ վնասում է…»,- ասում է Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը:
«Մենք հարգում ենք դա լուրջ ընդունելու Ձեր իրավունքը, սակայն, խնդրեմ, մեզնից նույնը մի՛ պահանջեք»,- ասում է Միքայէլ Հայրապետեանը:
Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել Ախալցխայի բերդի վերաբացման միջացառմանը Շառլ Ազնավուրի համերգի կապակցությամբ:
Մեհմանպարաստը հավելել է, որ գագաթնաժողովին մասնակցելու են տարբեր երկրների նախագահներ, փոխնախագահներ, վարչապետներ ու արտգործնախարարներ:
Երկուշաբթի օրվա դրությամբ 45 681 ապահովագրական փոխհատուցման հայց էր ստացվել Չինաստանի 4 հարավ-արևելյան նահանգներից, որոնց անցած շաբաթ հարվածել էր թայֆունը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բելառուսի ընտրանու հետ ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին.