DREAM Act-ը Բարաք Օբամայի նախաձեռնությունն է, որի համար Հանրապետականները նրան մեղադրել եմ՝ մասնավորապես իսպանալեզու բնակչության շրջանում իր ժողովրդականությունը բարձրացնելու փորձի համար:
Ստորագրված փաստաթղթով համագործակցություն կծավալվի ինչպես առողջապահության եւ բժշկական ապահովագրության համակարգերի, հանրային առողջապահություն զարգացման, առողջապահության օրենսդրության կատարելագործման, այնպես էլ ոլորտի առանձին ճյուղերի զարգացման ուղղությամբ։
Ըստ այդ փոփոխության՝ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն այսուհետ պետք է ապաստան հայցողի կարգավիճակ տրամադրելիս անպայման Ազգային անվտանգության ծառագության եզրակացությունն ստանա:
Marca-ն հաղորդում է, որ ակումբները համաձայնել են, որ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմելու է 32 մլն եվրո։ Վաղը Մոդրիչը ներկայացվելու է որպես ակումբի նոր ձեռք բերում։
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվեց 2012թ-ի աշնանը գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար, պետական աջակցությամբ, հանրապետություն ներկրել 5878 տոննա դիզելային վառելիք:
«ՀայՌուսգազարդի» մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում, ըստ էության, ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկությունը:
Հայաստանի ոստիկանության զորքերի տեխնիկայի ու սպառազինության գծով հրամանատարի նախկին տեղակալ Վանիկ Մանուկյանը դեռեւս չի որոշել բողոքարկելու է, արդյոք, իր դեմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճիռը վերաքննիչ դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վ. Մանուկյանի պաշտպան Հասմիկ Պապյանը, հավելելով, որ բողոքարկման համար ժամանակ կա մինչեւ օգոստոսի 23-ը:
«Եթե այդ խնդիրներն այդչափ կարևոր են, ապա ինչո՞ւ քաղաքական ազդեցիկ ուժերը, այդ թվում` առաջին ընդդիմությունը, այս խնդիրներին վերաբերվում է երկրորդական կամ երրորդական մակարդակով: Ըստ իս` նախ կուսակցությունները ճիշտ չեն գնահատում տեղական իշխանությանն օրենսդրությամբ վերապահված պատասխանատվության քաղաքական կշիռը»:
Թռիչքի ժամանակ անանուն աղբյուրը ամերիկյան իրավապահ մարմիններին հայտնել է, որ ինքնաթիռում պայթուցիկներով 5 ճամպրուկ կա, որոնք պետք է գործի դրվեն Մոսկվայում վայրէջք կատարելիս
Ձեռնարկվում են միջոցառումներ Հարություն Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Իրանի հատկացվելու է Արտակարգ իրավիճակների նախարարությունում պահեստավորված, ՀՀ կառավարության 2010թ-ի նոյեմբերին կայացրած որոշմամբ հաստատված և ֆինանսական միջոցներով ձեռք բերված 36 մլն 735 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ գույք:
Իրաքի 5 քաղաքում շուրջ 10 պայթյուն է տեղի ունեցել: Ամենաշատ զոհերը գրանցվել են Բաղդադից 60 կմ հեռավորությամբ գտնվող Ալ-Ֆալջա քաղաքում, որտեղ սպանվել է 4 ոստիկան:
Նշենք, որ ներկայումս Աֆղանստանում 925 վրացի զինվորական է ծառայություն անցկացնում: Նրանց թիվը նախատեսվում է ավելացնել ևս 750-ով:
Նախնական տվյալներով՝ ինքնաշեն ռումբը տեղադրված է եղել ռեստորանի դիմաց, իսկ պայթյունի հզորությունը համարժեք է շուրջ 200 գրամ տրոտիլին:
Հայաստան-Բելառուս ընկերական խաղից հետո (1:2) մեր ընտրանու ֆուտբոլիսները հանդերձարանից դուրս գալիս այնքան անտրամադիր էին, որ մեծամասնությունը չցանկացավ զրուցել լրագրողների հետ:
Դեպքի վայրում են գտնվել Շենգավիթ վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ, կոմունալ֊տնտեսական բաժնի և «1-04» ծառայության աշխատակիցները: Ժամը 23.00-ին «Կանաչապատում» ՓԲԸ աշխատակիցների ուժերով ծառը մասնատվել է և վտանգը վերացվել:
Երևանում 8 բալանոց երկրաշարժ լինելու դեպքում Աջափնյակի վթարային շենքերը կունենան ճաքեր, իսկ 8 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժերի դեպքում կլինեն մասնակի և ամբողջովին փլուզումներ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել` 19.40-ին: Այրվել են բեռնատարի սրահը եւ առջեւի անվադողերը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանը փաստաթղթի երկու տեքստ է պատրաստել: Առաջինը չի ընդունվել Գերմանիայի, Պորտուգալիայի և Միացյալ Թագավորության կողմից: Երկրորդ նախագծին դարձյալ դեմ են հանդես եկել բրիտանացի դիվանագետները:
Այս պահի դրությամբ՝ Թերեզա Առաքելյանն իր անչափահաս հինգ երեխաների հետ, բառի բուն իմաստով, բնակվում է բակում, այն դեպքում, երբ երեխաներից երեքը լյարդի հետ կապված հիվանդություն ունեն:
Օգոստոսի 14-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած կինը հայտնել է, որ հարևանը ապօրինի հատել ու ոչնչացրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում գտնվող խաղողի թուփը՝ պատճառել նյութական վնաս: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Նման որակի մամուլը չի՛ կարող «չորրորդ իշխանության» հավակնել: Մեր դաշտի լրագրողները չգիտեն, որ նման հավակնության համար նրանք պիտի լինեն առնվազն մնացած երեքից ավելի լավը: Այսօր՝ ավելի վատն են: Լուծումը, կարծում եմ, հենց լրագրության պրոֆեսիոնալ ասպարեզում է. ոլորտի առաջատարները, իսկական լրագրողները չպետք է հանդուրժեն լրագրողական խոտանի առկայությունը իրենց կողքին:
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով չեն կարգավորվում ԱՊՀ միջպետական համաձայնագրերով Հայրենական մեծ պատերազմի մասնակից կամ հաշմանդամ համարվող այլ կատեգորիաների պատկանող անձանց (այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցած, խորհրդային բանակում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս և այլն) սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը, սակայն հիմք ընդունելով միջպետական համաձայնագրերի դրույթները՝ նրանք մեր հանրապետությունում օգտվում են համաձայնագրերում ամրագրված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից:
Ստեփանակերտի նոր հանրապետական հիվանդանոցի շենքը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: Շինարարությունն ուկահավորումն իրականացնում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: 2011 թվականին մեկնարկած շինարարական աշխատանքների համար հիմնադրամը հատկացրել է 5.290 մլն դրամ։
Փրկարարները վիրահատարանում մասնատել են մսաղացի կաղապարը, ազատել տուժածի ձեռքը:
Հայաստանի Հանրապետություն նախագահ Սերժ Սարգսյանի անունն այդ աղյուսակում զբաղեցնում էը 6-րդ հորիզոնականը:
Գյուլն առանձնազրույցներ է ունեցել Իրանի, Լիբիայի, Լիբանանի ղեկավարների հետ:
Երեկ՝ սրտի կաթվածից 5 ամիս անց, խաղացողը որոշեց հեռանալ ֆուտբոլից:
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջել է անմիջապես դադարեցնել հասարակական անվտանգության նորմերի խախտումը Բեյրութում և չվտանգել Լիբանանի ու այլ երկրների քաղաքացիների կյանքը: Նա հանձնարարել է նաև ուժեղացնել անվտանգությունը երկրի բոլոր օտարերկրյա ներկայացուցչություններում:
Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ: