
Սիրիահայ երեխաների երկրորդ խումբը ժամանեց Երևան

Երեւան է ժամանել սիրիահայ երեխաների երկրորդ խումբը: Ազգային ավիափոխադրող «Արմավիան» օգոստոսի 14-ին իրականացրեց Երեւան- Հալեպ-Երեւան հատուկ չվերթը` Հայաստան բերելով սիրիահայ երեխաների հերթական խումբը: «Արմավիա» ընկերության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Երեւան- Հալեպ չվերթով մեկնել է երկու ուղեւոր, իսկ Հալեպից Երեւան է ժամանել 149 երեխա: Երեւան-Հալեպ-Երեւան եւ Երեւան-Դամասկոս-Երեւան հատուկ չվերթներն ազգային ավիափոխադրողն իրականացնում է կառավարության հետ համատեղ` Սփյուռքի նախարարության ծրագրով:
Սիրիահայ երեխաներին Հայաստան տեղափոխումն իրականացվել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահի ֆինանսական աջակցությամբ: Հայաստանում սիրիահայ երեխաները Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում կանցկացնեն իրենց ամառային հանգիստը: