Թեհրանի գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 50 երկրներ

Այսօրվա դրությամբ ավելի քան 50 բարձրաստիճան պատվիրակություններ հաստատել են օգոստոսի 26-31-ը Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովին իրենց մասնակցությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս ընթանում են այդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Ինչպես հաղորդում է իրանական Fars News լրատվական գործակալութունը՝ Մեհմանպարաստը հավելել է, որ գագաթնաժողովին մասնակցելու են տարբեր երկրների նախագահներ, փոխնախագահներ, վարչապետներ ու արտգործնախարարներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031