Առանձին ղեկավարին զոհելով հնարավոր չէ փրկել իրավիճակը

«Լուրջ չեմ վերաբերվում: Մեր կառավարությունն ընդհանրապես չի աշխատում: Ասեմ այսպես՝ հնարավոր է նման բան, սակայն, կարծում եմ, դա ուղղակի դատարկ աղմուկ է: Չնայած հարկավոր է փաստել, որ այս երկրում պարբերաբար հարկավոր են նմանատիպ փոփոխություններ»,- անդրադառնալով սեպտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր փոփոխության վերաբերյալ տեղեկություններին՝ 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Ամեն անգամ զոհ տալով ղեկավարին՝ հնարավոր չէ փրկել ստեղծված իրավիճակը: Հարկավոր է կարևորագույն իշխանության փոփոխություն՝ ղեկավարման ամբողջական համակարգի կապիտալ նորոգում: Իրականում կառավարությունը բոլոր հնարավոր նախագծերը չի իրականացրել, այսպիսով, իրոք,  հարկավոր են փոփոխություններ, սակայն այս դեպքում, կարծում եմ, սա ուղղակի դատարկ աղմուկ է»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս