Բաժիններ՝

Ուսուցչուհու սպանության գործից նոր մանրամասներ չկան

Երևանի թիվ 56 դպրոցի ուսուցչուհի 45-ամյա Լուսինե Ղազարյանի սպանության գործով նոր մանրամասներ չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արմեն Մալխասյանը:

Նաև հավելել է, թե Լուսինե Ղազարյանի սպանության գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, առավոտյան ժամը 06:40-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Կոմիտաս 30 շենքի 6-րդ բնակարանում մահացած կնոջ դիակ կա:

Սպանված կինը նշված բնակարանի միակ բնակչուհի, 45-ամյա Լուսինե Ղազարյանն էր, որն աշխատում էր Երևանի թիվ 56 միջնակարգ դպրոցում տարրական դասարանի ուսուցչուհի:

168.am-ը ՀՀ ոստիկաության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանից այսօր փորձեց պարզել՝  արդյո՞ք այս սպանության գործով նոր մանրամասներ բացահայտվե՞լ են: Պարզվեց՝ ոչ: Մալխասյանը նշեց՝ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031