Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
«Երեւան Ջուրը» արդեն որերորդ անգամ դադարեցնում է միևնույն տարածքների ջրամատակարարումը: Եթե դա արվում է վթարավերականգնողական կամ կանխարգելիչ աշխատանքների համար, ապա առնվազն անընդունելի է դրանց հաճախականությունը, այն էլ այս շոգ ամիսներին:
«Արման Բաբաջանյանը հակասական բաներ է ասում` օրինակ, ասելով, որ հասարակությունը Հալեպում տեղեկություններ ընդհանրապես ստանում է համայնքային կենտրոններից` եկեղեցիներից, այսպես կոչված, ազգայնականներից, մյուս կողմից էլ՝ ասում է, որ Հայաստան եկողները չեն ցանկանում հարցազրույց տալ, քանի որ այնտեղ արդեն դավաճան են հռչակվում»,- ասում է Կիրո Մանոյանը:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ֆիլիպինների նախագահը կարևորել է դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում երկկողմ հարաբերություններին նոր լիցք տալու Հայաստանի նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ ՀՀ արտգործնախարարի առաջին այցելությունը Ֆիլիպիններ նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:
«Թուրքիայում ռուսների հանդեպ ցուցաբերվում է վատ վերաբերմունք: Բացարձակապես անհասկանալի է, թե ինչո՞ւ են ռուսները շարունակում մեկնել այնտեղ հանգստի, նրանց գումարներ տալիս` հարստացնելով նրանց տնտեսությունը»,- ասել է Բիրյուկովը:
Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:
Անգլիական «Բոլթոնի» կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«Պատժամիջոցներ կարող են լինել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ»,- նկատել է Լավրովը՝ ավելացնելով, որ այլ ճանապարհ, քան կոլեկտիվ գործողություններն են, չկա:
Պետք է նշել, որ նրանք երեքն էլ հանդիսանում են նոր թեկնածուներ և Ազգային շարժումն այս շրջաններում գործող պատգամավորներին չի առաջադրել:
Արդեն հետամնաց կամ ֆինանսապես անապահով են համարվում այն գյուղական տնտեսությունները, ովքեր տնային եղջերավոր կենդանիներ են պահում` ոչխարներ, խոզեր, կովեր, և այլն
Նորայր Մուրադխանյանը նախկինում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետն էր և այս տարվա սկզբին ազատվել էր աշխատանքից:
Պետական պարտքի վիճակի կայունացման և ազգային տնտեսության աճը խթանելու նպատակով Հունաստանի կառավարությունը ձգտում է երկու տարով երկարաձգել ԵՄ տրամադրած օգնության ծրագրերը:
Պայթյունների հետևանքով չորս մարդ վիրավորվել է: Ռումբերից մեկը պայթել է տոնավաճառում: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Պյանզինի դատապաշտպանները բողոքարկել էին արտաքսման ուկրաինական իշխանությունների որոշումը: Դատարանը բողոքը չեր բավարարել: Այնուհետև նրանք որոշումը բողոքարկել էին Վճռաբեկ դատարանում: Վերջինս դեռևս չի հայտնել բողոքի քննարկման ժամկետը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքում, որպեսզի բացառվի երկրի ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանում ապաստանի տրամադրումը:
«Հրանուշ Հակոբյանը սուտ է խոսում, ասելով, թե սիրիահայերը չեն ուզում Հայաստան գալ: Նրանք ուզում են, բայց վախենում են այդ մասին բարձրաձայնել»,- այսօր հայտարարել է Արման Բաբաջանյանը:
168.am-ի թղթակից հարցին էլ, թե ո՞րն էր դիմում գրելու պատճառը, Շենգավիթ համայնքի թիվ 143 դպրոցի նախկին տնօրենը պատասխանեց. «Պատճառն ընտանեկան խնդիրներն են. ես քաղաքից գնում եմ»:
Երթուղու բացման հարցը լուծվելու է Ուկրաինայի եւ Հայաստանի համապատասխան նախարարությունների մակարդակով:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից կնքված պայմանագրի համաձայն` ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնում են «Խաչհար» և Իջևանի ճանապարհների շինարարության շահագործման ձեռնարկությունների կոնսորցիումը:
իգրան Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել երկկողմ կապերի հետագա զարգացումը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Այնուհետև, զրուցակիցները քննարկել են այլընտրանքային էներգիայի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցությանն ու կապերի հաստատմանն անռչվող հարցեր:
Միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամն այս տարվա երկրորդ կիսամյակին ազատվել է Goldman Sachs, J.P.Morgan, Citigroup и Wells Fargo բանկերում իր արժեթղթերից և ներդրումներ կատարել Facebook-ում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջից:
«Ճիշտ հակառակը: Եվրասիական Միությանը Հայաստանի ինտեգրումն այն պայմաններով և այն հարթության վրա, որի մասին բազմիցս հիշատակել է նախագահ Սերժ Սարգսյանը, է՛լ ավելի կնպաստի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու ավելի հզորացմանը»:
Օգոստոսի 14-15-ը Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում տեղի է ունենում Իսլամական համագործակցության երկրների արտահերթ գագաթնաժողովը:
Հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 700.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 7.29մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտ դ’Իվուարի հարձակվող Դիդյե Դրոգբան ինքնաեռ է նվեր ստացել:
Տարիներ առաջ, սպիտակ թթից պատրաստվող այդ քաղցր ըմպելիքը համարվում էր հազի և մրսածության անփոխարինելի միջոց, սակայն այսօր բժիշկների մեծ մասը հանրությանը հորդորում է հեռու մնալ տնային պայմաններում ստեղծվող նման միջոցների կիրառումից:
Գեներալ Ալ Սիսին կոշտ մտադրություն է հայտնել պահպանել ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև ռազմական համագործակցությունը, որն արդեն 30 տարի Մերձավոր Արևելքի կայունության գործում խարիսխի դեր է կատարում:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է վաճառել «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը: Խոսքն այն առանձնատան մասին է, որը կառուցվել էր Հ. Աբրահամյանի ԱԺ նախագահության «առաջին ժամկետում»` խորհրդարանի շենքի նմանությամբ (Քանաքեռ-Զեյթունի բնակիչներն այդ առանձնատունը կատակով անվանում են՝ «Մոնումենտի Ազգային ժողով»):
Այն, ինչ մինչ օրս Հայստանում ասվել է Սիրիայի վերաբերյալ, ոչ մի կապ չունի այնտեղի իրականության հետ: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին հրավիրված ասուլիսում ասաց «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով նախօրեին է վերադարձել Սիրիայից: