
Չինաստանի ապահովագրական ընկերությունները հաշվում են թայֆունի վնասները

Չինաստանում ապահովագրական ընկերությունները հաշվել են այդ երկրին պատուհասած Հաիկուի թայֆունի պատճառած վնասների չափը: Այդ թիվը կազմել է 1,46 մլրդ յուան՝ 230 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Երկուշաբթի օրվա դրությամբ 45 681 ապահովագրական փոխհատուցման հայց էր ստացվել Չինաստանի 4 հարավ-արևելյան նահանգներից, որոնց անցած շաբաթ հարվածել էր թայֆունը:
Հայկուին (չինարենից թարգմանաբար՝ «ծովային անեմոն») նաև 2,17 մլն մարդու տարհանման պատճառ էր դարձել: