Նահանգային մակարդակով ԼՂՀ-ին սատարելը կանդրադառնա նաև ԱՄՆ քաղաքականության վրա

Լեռնային  Ղարաբաղի անկախությանը սատարելու մասին Մասաչուսեթսի օրենսդիրների բանաձեւը երկրորդն է (Ռոդ-Այլենդ նահանգի խորհրդարանի որոշումից հետո), որ ԱՄՆ-ում ընդունվում է նահանգային մակարդակով: Մենք զգացված ենք եւ բարձր ենք գնահատում ազատության աջակցության այդ ակտը: Այդ մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը` մեկնաբանելով ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի անկախությանը վերաբերող բանաձեւի ընդունման փաստը:

«Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի գործընթացում ջանքեր է գործադրում` գտնելու ԼՂ հարցի արդարացի կարգավորում:  Այդ երկրի ավանդույթները, որ դրսեւորվում են նահանգային օրենսդիրների կողմից ղարաբաղյան հարցի նկատմամբ միանգամայն իրատեսական լուծումների առաջարկությամբ, թույլ են տալիս ակնկալելու, որ դաշնային կառավարության վերաբերմունքի մեջ նույնպես գերակա կարող են դառնալ Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության ճանաչման միտումները»,- նշել է Աթանեսյանն ու հավելել. «Դա հիմնավորապես կլիցքաթափեր իրավիճակը եւ Հարավային Կովկասում կպաշտպաներ կայունություն, որով շահագրգռված են ԱՄՆ կառավարությունը եւ ժողովուրդը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031