Հանգստի սեզոնն անցավ առանց համաճարակի

Հայաստանի բնակչությունն այս տարի զերծ էր սեզոնային ինֆեկցիոն, աղիքային հիվանդություններից:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանը:

Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ն է ծովից վերադարձողների վիճակը, արդյո՞ք նախորդ տարվա նման՝ այս տարի ևս ունենք աղիքային հիվանդություններով վարակվածության դեպքեր, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Համաճարակային վիճակը հանգիստ է: Չկան մասսայական աղիքային հիվանդության կամ այլ համաճարակներով հիվանդացած մարդկանց դեպքեր: Սեզոնային ոչ մի համաճարակի ահազանգ չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031