Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող է դարձյալ կայանան Բաղդադում

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի և «Վեցնյակի» միջև բանակցությունների հերթական փուլը կարող է վերստին կայանալ Բաղդադում: Այս մասին հայտարարել է Իրանում Իրաքի դեսպան Մուհամեդ Մաջիդ Ալ-Շեյխը: Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:
Դեսպանի խոսքերով՝ Իրանը շահագրգռվածություն է հայտնել, որ բանակցությունները նորից անցկացվեն Իրաքում՝ ընդգծելով, որ Իրաքը պատրաստ է հյուրընկալել դրանք, եթե կողմերը կարողանան համաձայնության գալ բանակցությունների անցկացման վայրի մասին:
Հիշեցնենք, որ այս տարի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անցկացվել է բանակցային երեք փուլ՝ ապրիլի 14-ին՝ Ստամբուլում, մայիսի 23-24-ը՝ Բաղդադում, հունիսի 18-19-ը՝ Մոսկվայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031