Արբատ գյուղում տնակ է այրվել, կան տուժածներ

Քիչ առաջ 168.am-ը ահազանգ ստացավ Մասիսի Արբատ գյուղի բնակիչներից, որտեղ արտակարգ պատահար է գրանցվել:

Հինգ անչափահաս երեխա ունեցող Թերեզա Առաքելյանի  տնակում գազի անսարքության պատճառով հրդեհ է բռնկվել, որի արդյունքում երեխաների  մայրը ծանր այրվածքներ է ստացել: «Տնակը կարտոնից է, իրենք շատ ծանր վիճակում  ապրող ընտանիք են: Թերեզան գնացել էր կով կթելու, տանը երեխաներն են եղել: Գազի անսարքության պատճառով մի էնպիսի հրդեհ է բռնկվել, որ փոքրիկ երեխային մի կերպ բոցերի միջից դուրս են հանել: Դեմիկն ամբողջությամբ մոխիր է դարձել: Հենց հիմա երեխեքը բաց երկնքի տակ կանգնած են, իսկ Թերեզան ծանր այրվածքներ է ստացել, ամբողջ դեմքն այրվել է»,- 168.am-ին տեղեկացրին Արբատ գյուղի բնակիչները, ովքեր նաև մեզ հավաստիացրեցին, որ Հրշեջ ծառայությունը դեպքի վայր է հասել այն ժամանակ, երբ գյուղի բնակիչներն արդեն հրդեհը մարել էին

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031