Գուրգեն Մարգարյանի հարազատները և Հայաստանի Հանրապետությունը` որպես անուղղակի տուժող, կարող են համապատասխան ընթացակարգերով դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով պաշտպանել մարդու խախտված իրավունքը:
«Եթե մանդատը վայր չդնելու ցանկություն լիներ, վերջին հաշվով, խոսակցության փակման համար ավելի հարմար տարբերակ կլիներ, որ չընթերցվեր այս հայտարարությունը: Իսկ հիմա հայտարարե՞լ հրաժարականի մասին ու 15 օրվա ընթացքում ե՞տ վերցնել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը վայր կդնի մանդատը»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Օրենքների ընդունումից հետո կտարածվեն տեղեկատվական և ուսուցողական նյութեր՝ գործընթացի ընդհանուր նկարագրությամբ, իսկ նոյեմբերից հետո գործատուներին կտրամադրվեն գործնական հմտություններ և կիրառական գիտելիքներ (ծրագրային ապահովման օգտվողի ձեռնարկ, համակարգչային ծրագրի ուսուցողական տարբերակ և այլն):
2013թ.-ին նախատեսվում է ավելացնել մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում:
«Մենք կշարունակենք կամ կփորձենք կապի մեջ լինել ադրբեջանական կողմի հետ՝ լսելու նրանց բացատրությունները՝ ինչու է այս դեպքը տեղի ունեցել, և ինչու է շարունակվում վարքագիծը, որը վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը»:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 1.350.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 408,5-412 դրամով և վաճառվում է 413-415 դրամով:
«Պետք է ժողովուրդը ոտքի կանգնի ու պահանջի իշխանության հրաժարականը, որ Ռուբեն Հայրապետյանն ու նրա կարգի օլիգարխները զբաղվեն բիզնեսով ու հեռանան իշխանությունից»:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած գործարար և բարերար, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին:
Ապահովագրական համակարգի զուտ շահույթը 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 487.6 մլն դրամ, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ նվազելով մոտ 3,5 անգամ: 2011թ. Երկրորդ եռամսյակի ապահովագրական համակարգի զուտ շահույթը կազմել է 1,6 մլրդ դրամ:
Նրանք նաև դիտարկումներ են անցկացրել հորատման ու լաբորատոր հետազոտությունների շուրջ և այցելել են տեղի օդերևութաբանական կենտրոն ու աշտարակ: Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ ԱԷՄԳ-ի փորձագետները գոհ են մնացել ատոմակայանի տարածքում կատարված աշխատանքների կազմակերպվածությունից ու տեխնիկական մակարդակից: Նրանք ընդգծել են, որ կատարված հետազոտությունները համապատասխանել են ԱԷՄԳ-ի կանոններին ու պահանջներին:
Իրաքի փոխվարչապետը նաեւ հայտնել է Հայաստանում դեսպանատուն բացելու իր երկրի մտադրության մասին: Հայաստանի փոխվարչապետը ողջունել է այդ մտադրությունը, ինչպես նաեւ կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:
Ռոտավիրուսով վարակվում են սննդային ճանապարհով: Հիվանդությունը սկսվում է բավական բուռն. հիվանդներն ունենում են փսխում, բարձրանում է ջերմությունը, հնարավոր է նաև փորլուծություն, ախորժակի բացակայություն, հաճախակի թուլության զգացողություն: Ռոտավիրուսով հիվանդանում են ինչպես երեխաները, այնպես էլ`մեծահասակները, բայց մեծահասակների մոտ այն ավելի թեթև ընթացք է ունենում:
Գրքում ներկայացված է հայ ժողովրդի պատմության բեկումնային իրադարձությունը՝ գրերի գյուտը, և գյուտին հաջորդող մշակութային հեղաշրջման ընթացքը մինչև հայ գրքի տպագրություն, մինչև մեր օրերը:
Հայաստանը փոքր-ինչ հետընթաց է գրանցել նաև ենթակառուցվածքների և տեխնոլոգիական պատրաստվածության առումով՝ համապատասխանաբար իջնելով 3 և 4 նիշով։ Այս մասին նշվում է 2012-2013թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում։
«Շակալը կարող է իր մաշկի գույնը փոխել, իսկ իր տեսակն ու կաշին՝ երբե՛ք»:
2012 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում էլեկտրոնային առևտրի ծավալները կազմել են 1 մլրդ դրամ, որը զիջում է նախորդ եռամսյակի ցուցանիշներին։ Այս տվյալները ներկայացված են ՀՀ Կենտրոնական բանկի 2012թ. երկրորդ եռամսյակի բանբերում։
Ըստ ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի տնօրենի՝ շինության համար մեկնարկային գումարները կներդնի հիմնադրամը, իսկ այնուհետև մարդիկ, ովքեր ցանկություն կունենան այդ բնակարանները ստանալու, իրենք ևս ֆինանսական մասնակցություն կունենան:
«Շվեցարիան՝ իբրեւ չեզոք երկիր, ավանդաբար հանդես է եկել միջնորդական առաքելությամբ, եւ Հունգարիան բոլոր հնարավոր ձեւերը պետք է օգտագործի՝ Հայաստանի հետ լարվածությունը թուլացնելու համար»։
Ավտոմեքենայի զննությամբ` սրահից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով, իսկ բեռնախցիկից` «BENNELLI ARMI» տիպի հրացան` լիցքավորված 4 փամփուշտով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խաբեությամբ խոշոր չափերով գումարներ հափշտակելը), որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները սերտ զարգացում են ապրում` մաղթելով բազում նոր ձեռքբերումներ հայ-արգենտինյան բարեկամությանը:
Վրաց փորձագետ Մամուկա Արեշիձեն, օրինակ, չի հավատում առաջ քաշված պաշտոնական այն վարկածին, որի համաձայն` զինված չեչենների այս խումբը Դաղստանի տարածքից է անցել Վրաստան:
Հայաստանի ազգային հավաքականի խաղերը հեռարձակվելու են «Արմենիա» հեռուստաալիքով։
Ակտիվների վերադարձման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այդ պլանում օգտվելու է իրավական միջոցներից: Իրանական ակտիվների վերադարձման համար իրանական կողմն օգտվում է նաև միջազգային մակարդակի իրավաբանների ծառայություններից:
«Սլովակիան և Ռումինիան Եվրամիության լիարժեք անդամներ են, բայց ձայն չեն հանում: Ինչի՞, ո՞նց կարող է այդ երկրները Վիկտոր Օրլանին նեղը դնելու այդ փայլուն հնարավորությունը չօգտագործեն: Ինչո՞ւ: Որովհետև մենք հետաքրքրություն չենք ներկայացնում որպես սուբյեկտ»:
Այն հանգամանքը, որ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան գրեթե համընկել է Ադրբեջանի կողմից Հունգարիայի հաշիվներին զգալի գումարի մուտքագրմանը, վկայում է հունգարական արդարադատության խորը անկման մասին:
Նախ եկե՛ք համարձակություն ունենանք ընդունելու և արձանագրելու, որ մեր բոլորի զայրույթի և հիասթափության պատճառներից մեկը նաև մեր կառավարության անգործությունն ու թերացումն է այս հարցում:
«Այս պահի դրությամբ ծնողները սպասում են երեխաներին, եւ երեխաներն էլ, մեծ տպավորություն ստանալով հայրենիքում, շատ լավ ժամանակ անցկացնելով, այդուհանդերձ ցանկանում են վերադառնալ իրենց ծնողների մոտ», – նշել է Ֆիրդուս Զաքարյանը։
Միջազգային դրամական փոխանցումների համակարգերին մասնակից առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով Հայաստան փոխանցումների ծավալը 2012 թ. երկրորդ եռամսյակում 7.4 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը:
Այս տարվա երկրորդ եռամսյակում միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 11%-ով (67 հազարով) և կազմել 698 հազար։ Սինչդեռ «ԱրՔա» քարտերի քանակն ավելացել է 3%-ով (13 հազարով) և կազմել 435 հազար քարտ: Այս մասին նշված է ՀՀ ԿԲ երկրորդ եռամսյակի բանբերում։