Դոլարը կրկին թանկացել է
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպտեմբերի 5-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 412,50
դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,41%-ով:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 1.350.000 դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 408,5-412 դրամով և վաճառվում է 413-415 դրամով: